Արցախի հանրապետության պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը Հանրային հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդաշարի ընթացքում պատասխանել է «Իսկանդեր» ոչնչացնելու հակահրթիռային զենքի առկայության մասին հարցին: Անդրադառնալով Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հայտարարությանը, Լևոն Մնացականյանը նշել է, որ «Իսկանդեր»-ի հրթիռներ խոցելու հնարավորություն ոչ թե Ադրբեջանը, այլ առաջատար երկրները չունեն։
«Իսկանդերի» հրթիռի արձակման ժամանակ հետագծի բարձրությունը մինչև 100 կմ է, անկման անկյունը, կարելի է ասել, 90 աստիճանի մոտ։ Դեռևս այդպիսի հրթիռները խոցելու հնարավորություն ոչ թե Ադրբեջանը, այլ առաջատար երկրները չունեն»,-ասել է նա:
Արցախի պաշտպանության նախարարը, անդրադառնալով Զաքիր Հասանովի մեկ այլ հայտարարությանը՝ թե ապրիլյան պատերազմի օրերին իբր միայն իրենց բանակի 15-20 տոկոսն են օգտագործել, ասել է. «Փորձենք հասկանալ այդ 15-20 տոկոս կազմը ինչ է իրենից ներկայացնում: Ադրբեջանի զինված ուժերի 15-20 տոկոսը իրենից ներկայացնում է տանկեր և հետևակի մարտական մեքենաներ, մինչև 250-300 հատ հրետանի և ականանետ՝ մինչև 45-500 հատ: Համազարկային ռեակտիվ համակարգեր՝ արդի և խոշոր տրամաչափի մինչև 60 հատ, հակատանկային միջոցներ մինչև 600-700 հատ և անձնակազմ՝ մինչև 20000 և ինքը դրա մասին հպարտությամբ ասում է: Այդքանն իրենք կիրառել են ապրիլյան գործողությունների ժամանակ և ունեցել ընդամենը մի վաշտի մարտական խնդրի համահունչ հաջողություն: Իսկ ինչ վերաբերվում է «Իսկանդեր»-ին ու նման վերաբերմունքին, ես կասեի հետևյալը. Մարդ, որը որ ուշադրության չի արժանացնում նման հրթիռը, որի քաշը համարյա թե 4000 կգ՝ 4 տոննա, որի մարտական մասը մինչև 480 կիլոգրամ է, կրակի ճշտությունը ընդամենը մի քանի մետր, և հեռահարությունը մի քանի հարյուր կիլոմետր, ու անտեսել նման միջոցը կամ միամտություն է կամ իրոք գործից անտեղյակ մարդու տպավորություն է թողնում ինձ վրա: Եվ թե ինչ միջոցով է ոչնչացնելու «Իսկանդեր»-ը կամ հայտարարում է, թե ինչպիսի հրթիռներ ունեն իրենք, դա ի՞նչ նշանակություն ունի, թե ինչ հրթիռներ ունեն: Ամեն մի բնույթի նշանակետի համար գոյություն ունի իր հրթիռը, և որտեղ անհրաժեշտ լինի իր հրթիռն արձակվելու, կարծում եմ՝ դա միամտություն է: Երևի, վախի զգացողությամբ արված հայտարարություն է»:
Նա նշել է, որ նման հայտարարությունների նպատակն իրենց հասարակությանը հանգստացնելն է:
Նախարարը նշել է նաև, որ ադրբեջանական բանակը իր զինատեսակների կիրառման արդյունավետության մասով լուրջ խնդիրներ ունի:
«:2016 թվականի ապրիլյան գործողությունների ժամանակ հակառակորդը կիրառել էր լավագույն արդի ժամանակակից զինտեխնիկան: Կիրառվել են «Սմերչ» համակարգեր, կիրառվել են հրանետային համակարգեր՝ «ТОС-1», կիրառվել են իսրայելական, թուրքական համազարկային «Kasirga» T-300 հրթիռային միջոցները, կիրառվել են անօդաչու թռչող սարքեր, որոնց մի մասը ճշգրիտ խոցման միջոցներ են: Ունեցել են ընդամենը մասնակի հաջողություն տվյալ ուղղություններում: Դա մեզ հուշում է, որ չնայած ձեռքբերումների, այնուամենայնիվ իրենք խնդիր ունեն կիրառման առումով, այդ տեխնիկայի յուրացման առումով:
Մեկանգամյա ուսուցումը դեռևս չի նշանակում, որ ստորաբաժանումը կամ զորամասը պատրաստ են դրանք արդյունավետ կիրառել: Չեմ կարծում, որ նրանք ի վիճակի են դրանք մինչև վերջ յուրացնելու, արդյունավետ օգտագործելու սահմանային գործողությունների ընթացքում»,-նշել է նախարարը:
Պատասխանելով հարցին, թե խորքային հետախուզության տվյալներն ինչի՞ մասին են վկայում՝ հակառակորդն ավելի շատ պաշտպանողական, թե՞ հարձակողական բնույթի գործողություններին է նախապատվությունը տալիս՝ Լևոն Մնացականյանն ասել է, որ ադրբեջանական կողմը հարձակողական մարտավարության մասին ավելի շատ հայտարարություններ է անում, սակայն իրականում պաշտպանական լուրջ աշխատանքներ են իրականացնում:
18:44
18:22
18:01
17:35
17:17
17:07
16:55
16:47
16:29
16:12
15:45
15:23
15:06
14:46
14:22
14:03
13:46
13:22
13:03
12:42
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34