Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության «Գոգավան» սահմանային հսկիչ կետի արդեն նախկին պետ Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այսօր փաստաբան Հարություն Հարությունյանի հետ միասին հայցադիմում ենք ներկայացրել ՀՀ Վարչական դատարան` իմ աշխատանքային իրավունքների ապօրինի դադարեցման հրամանը չեղյալ ճանաչելու և հարկադիր պարապուրդի փոխհատուցման պահանջով։
Այս օրերին ՍԱՊԾ գնաց աննախադեպ քայլի` փորձելով կեղծել փաստեր, ինչի կապակցությամբ վաղը կդիմեմ ՀՀ Գլխավոր Դատախազին փաստերի և փաստաթղթերի կեղծման դեմ պայքարելու համար»։
Հիշեցնենք, որ Մանթաշյանը սույն թվականի մայիսի 30-ին մասնակցել է քաղաքացիական ծառայության ՀՀ ԳՆ ՍԱՊԾ «Գոգավան» սահմանային հսկիչ կետի պետի համար անցկացվող մրցույթին, իր հետ նույն մրցույթին մասնակցել է նաև պաշտոնը պայմանագրային հիմունքներով զբաղեցրած Արտակ Թաթոյանը, սակայն Մանթաշյանին կանչել են և բանավոր տեղեկացրել, որ այդ տեղը Ա․ Թաթոյանինն է, իսկ իրեն խոստացել են 2 ամսվա ընթացքում մեկ այլ աշխատանք առաջարկել:
«Ես մրցույթով հաղթեցի, բայց պարզվեց՝ ինձ հետ մասնակցած և շեմը չհաղթած մեկն է իմ փոխարեն նշանակվելու» ,- ասաց Մանթաշյանը։ Իր հետ կատարված անարդարությունների մասին օրերս Նարեկ Մանթաշյանը վարչապետին նամակով էր դիմել, որին մեր լրատվամիջոցն անդրադարձել էր (նամակի բովանդակությանը ծանոթացեք այստեղ):
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26