Տավուշի մարզի սահմանամերձ մի քանի համայնքներում հակառակորդը վերջին օրերին թիրախավորել է ցորենի ցանքատարածությունները: «Արմենպրես»-ի հետ զրույցում Տավուշի մարզի Ոսկեվան համայնքի ղեկավար Սերյոժա Ալեքսանյանը նշել է, որ հակառակորդը ցորենի ցանքատարածությունների վրա կրակ է բացել հուլիսի 30-ին՝ ժամը11:00-13:00-ն ընկած ժամանակահատվածում: «Հակառակորդի կրակոցների արդյունքում վիրավորներ չունենք: Միայն 2.5-3 հեկտար ցորենի ցանքատարածություն է տուժել»,-ասաց նա, հավելելով, որ Ոսկեվան համայնքում այս պահին հանգիստ է, կրակոցներ չկան:
Տավուշի մարզի սահմանամերձ մեկ այլ՝ Չինարի համայնքում էլ գյուղացիները ոչ մի կերպ չեն կարողանում հնձել իրենց ցանած ցորենը: Համայնքապետ Սամվել Սաղոյանը մեզ հետ զրույցում նշեց, որ արտերի մեծ մասը գյուղացիները հնձել են գիշերով, դեռ երեք հեկտար արտ էլ մնացել է: «Դիպուկահարը կարող է ցանկացած պահի կրակել»,-հավելեց նա:
Կոթի համայնքում եւս հակառակորդը վերջերս կրակ էր բացել ցորենի դաշտում աշխատող կոմբայնի վրա: Հակառակորդի մեկ այլ կրակոցից էլ ցորենի դաշտն է այրվել: «Հիմա հանգիստ է, հատուկենտ կրակոցներ հնչում են, բայց ոչ ակտիվ»,-ասաց Կոթիի համայնքապետ Ֆելիքս Մելիքյանը:
Մեզ հետ զրույցում Տավուշի մարզի Ոսկեվան համայնքին կից Բաղանիս, Այգեպար եւ Բարեկամավան համայնքների ղեկավարները վստահեցրին, որ իրենց մոտ եւս իրավիճակը մոտ օրերին հանգիստ է անցել՝ առանց կրակոցների:
15:30
14:13
14:03
20:04
19:52
19:50
19:45
11:04
10:46
10:38
10:29
10:06
09:39
09:18
09:03
20:53
18:33
18:09
17:33
17:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44