WikiLeaksկայքը հրապարակել է Էմանուել Մակրոնի նախընտրական շտաբի ավելի քան 21 հազար նամակ, որտեղ կան նաև Հայաստանի մասին տեղեկություններ պարունակող նամակներ։
Հրապարակված նամակներում կան կարևոր իրադարձությունների՝ հատուկ Մակրոնի համար կազմված ամփոփագրեր՝ ուղարկված ֆրանսիական Le Monde թերթի հասցեից։
Այդ ամփոփագրերում, որոնք ուղարկվել են Մակրոնի նախընտրական շտաբի աշխատակցուհի Աննա Քրիստինին, ներկայացված են 2016 թվականի հունիսին Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հայաստանյան այցի արդյունքները, ինչպես նաև նրա ամենակարևոր հայտարարությունները։ Հատուկ նշվում է, որ Հռոմի պապը, նկարագրելով 1915 թվականի իրադարձությունները, գործածել է «Ցեղասպանություն» տերմինը, ինչն առաջացրել է Թուրքիայի ցասումը։
Մակրոնի համար այլ նամակում ներկայացված են Հայաստանի տնտեսության մասին հրապարակումներ, որտեղ նշվում է, որ երկրի զարգացումը կախված է հիմնականում գյուղատնտեսության և ՏՏ տեխնոլոգիաների ոլորտում առաջընթացից։
«Հայաստանը տառապում է գործազրկության բարձր մակարդակից։ Բնակչության մոտ 1/3-ն ապրում է աղքատության շեմին։ Սակայն համակարգչային արդյունաբերության աճը կարող է փոխել իրադրությունը տնտեսական պլանում»,-նշվում է Էմանուել Մակրոնի համար նախատեսված ամփոփագրում։
Մակրոնը Ֆրանսիայի նախագահ է դարձել 2017 թվականի մայիսին։ Մինչ ընտրվելը նա մի քանի անգամ շոշափել էր հայկական թեմատիկան՝ վստահեցնելով, որ կներդնի առավելագույն ջանքերը՝ ղարաբաղյան հակամարտության լիարժեք, վերջնական և հայամետ լուծման համար։
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55