Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում բնակչության և անչափահասների շրջանում պարբերաբար բացատրական աշխատանքներ են տարվում արհեստական ջրավազաններում լողալու դեպքերը բացառելու նպատակով: Զեկուցվել է, որ ջրավազանների հարակից տարածքներում տեղադրված են նաև համապատասխան իրազեկող ցուցանակներ և արգելող նշաններ: Աշխատակազմի համապատասխան վարչություններին և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է շարունակել այս ուղղությամբ հսկողությունն ու Ոստիկանության Երևան քաղաքի վարչության հետ համատեղ խստորեն վերահսկել ու բացառել մասնավորապես ջրավազաններում կենդանիներին լողացնելու դեպքերը:
Զեկուցվել է, որ քաղաքապետարանի ծրագրերով մայրաքաղաքում սահմանված ժամանակացույցով շարունակվում են փոսանորոգման և փողոցների մայթերի վնասված սալիկների վերականգնման աշխատանքները: Հանձնարարվել է շարունակել գործընթացը՝ հետևողական ուշադրություն դարձնելով աշխատանքների ինչպես որակին, այնպես էլ սահմանված ժամանակացույցի պահպանմանը:
Անդրադառնալով ընթացիկ աշխատանքներին` զեկուցվել է, որ մայրաքաղաքում շարունակվում է ամենօրյա հսկողությունը` ապօրինի շինարարությունների և հողազավթումների կանխման, բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման, չնախատեսված վայրերում աղբ թափելու դեպքերը հայտնաբերելու նպատակով: Զեկուցվել է նաև, որ սահմանված ժամանակացուցով շարունակվում են բազմաբնակարան բնակելի շենքերի մուտքերի, տանիքների վերանորոգման, ինչպես նաև ընդհանուր օգտագործման գույքի վնասված հատվածների վերականգնման աշխատանքները: Պատասխանատուներին և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է շարունակել բոլոր ուղղություններով հետևողական հսկողությունը:
Աշխատանքային խորհրդակցության ավարտին աշխատակազմի բնապահպանության, կրթության, մշակույթի վարչություններին, ինչպես նաև վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է գույքագրել հանրակրթական դպրոցների, նախակրթական և արտադպրոցական հաստատությունների հարակից այն տարածքները, որտեղ կա ոռոգման ցանցի անցկացման անհրաժեշտություն, և դրա հիման վրա նախապատրաստել ու ներկայացնել համապատասխան առաջարկություն՝ խնդրի լուծումը հաջորդ տարվա ծրագրում ներառելու նպատակով:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
15:30
14:13
14:03
20:04
19:52
19:50
19:45
11:04
10:46
10:38
10:29
10:06
09:39
09:18
09:03
20:53
18:33
18:09
17:33
17:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44