«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծաայություն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ Գառնի տաճարում Հայաստանի պետական կամերային երգչախմբի (գեղ. ղեկավար և դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռ. Մլքեյան) կատարմամբ մեկ ժամից ավելի հոգևոր երաժշտություն է հնչել:
Կամերային երգչախմբի հիասքանչ կատարումը տպավորել էր օտարերկրացի զբոսաշրջիկներին, նաև մեր հայրենակիցներին: Նրանց խոսքերով խորհրդանշական ու շատ տպավորիչ է Կոմիտաս լսել պատմական հուշարձանի տարածքում` գիշերային լուսավորության ֆոնին:
ԱՄՆ-ից ժամանած Լյուսի Նազարյանը Հայաստանում, նաև Գառնիում հաճախ է լինում: Երեկ, սակայն, նրան տաճար էր բերել անցկացվող միջոցառումը`երգչախմբի երկրպագուներից է: ԱՄՆ-ից ժամանած մեկ այլ հայրենակցի` Գրիգոր Նազարյանի խոսքով հրաշալի գաղափար է Գառնիում հոգևոր համերգ կազմակերպելը: Մեր հայրենակիցը 1990-ականներին Հայաստան համահայկական հիմնադրամի լիազոր ներկայացուցիչն էր Գյումրիում: Նա կիսվել է այդ տարիների հիշողություններով, պատմել Ռ. Մլքեյանի ղեկավարած Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Գյումրիի կամերային երգչախմբի հաջողությունների մասին:
Միջոցառումը տպավորել էր նաև համերգին մասնակցելու համար համար Երևանից Գառնի հասած Մոնիկա Գրիգորյանին ու Սվետլաննա Հակոբյանին: Նրանց համոզմամբ, նախաձեռնությունը նաև կրթական նշանակություն ունի: Երիտասարդ սերունդը ծանոթանում է իր հոգևոր արժեքներին, գնահատում իր պատմությունը, ազգային հարուստ ժառանգությունը:
Նախաձեռնության ու համերգի մասին իր տպավորություններով է կիսվել նաև Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավարը: Ռոբերտ Մլքեյանը հրաշալի է համարել տաճարի պատերի ներքո հոգևոր երաժշտության հնչեցնելու գաղափարը: ՀՀ արվեստի վաստակավոր գործիչը վերհիշել է շուրջ 12 տարի առաջ Գառնի տաճարի դիմաց անցկացված շքեղ համերգը, որին մասնակցում էր Հայաստանի պետական կամերային նվագախումբը և Հայաստանի պետական կամերային երգչախումբը: Ռ. Մլքեյանը չի չբացառել նաև նմանօրինակ միջոցառման անցկացումը նաև «Զվարթնոց» պատմամշակութային-արգելոց-թանգարանի տարածքում:
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26