Հուլիսի 30-ին Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն ընդունել է Իրանի Կենտրոնական նահանգի պատվիրակությանը՝ Սավեի գավառապետ Մոհամմադ Բահարվանդի գլխավորությամբ, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Պատվիրակության այցը տեղի է ունեցել դեսպան Թումանյանի՝ ս.թ. հուլիսի 4-ից 5-ը ԻԻՀ Կենտրոնական (Մարքազի) նահանգ կատարած այցի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն:
Պատվիրակության կազմում են եղել նաև Մարքազիի նահանգապետարանի, Քավե և Ավե արդյունաբերական ավանների ներկայացուցիչներ, ինչպես նաև մի շարք ընկերությունների գլխավոր տնօրեններ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են իրանական ընկերությունների՝ Հայաստանում տնտեսական գործունեություն սկսելու հնարավորությունները: Ըստ գավառապետ Մոհամմադ Բահարվանդի՝ այդ ընկերությունները ցանկություն են հայտնել ընդգրկվել նաև ս.թ. օգոստոսին Հայաստան, մասնավորապես՝ Տավուշի մարզ մեկնող պատվիրակության կազմում:
Զրուցակիցները քննարկել են նաև երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք ընդհանուր հարցեր, այդ թվում՝ Հայաստան-Իրան տնտեսական կապերի ամրապնդման, ապրանքաշրջանառության ծավալների մեծացման, Հայաստանում ներդրումներ կատարելու և իրանական ապրանքները Հայաստանի տարածքով ԵԱՏՄ երկրներ փոխադրելու հնարավորությունները:
Դեսպան Թումանյանը հանգամանորեն ներկայացրել է Հայաստանի տնտեսության վիճակը, օտարերկրյա ներդրումների համար ստեղծված պայմանները, առևտրային ռեժիմները, ազատ տնտեսական գոտիների առավելությունները, հարկային և մաքսային օրենսդրության որոշ պահանջներ և մի շարք այլ հարցեր: Առանձին անդրադարձ է եղել ԵԱՏՄ շուկա իրանական ապրանքների արտահանման խնդիրներին:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկկողմ այցերի կազմակերպմամբ բարձրացնել փոխճանաչողության մակարդակը:
15:30
14:13
14:03
20:04
19:52
19:50
19:45
11:04
10:46
10:38
10:29
10:06
09:39
09:18
09:03
20:53
18:33
18:09
17:33
17:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44