Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու՝ Եղիշե Խաչատրյանի սպանության գործով դատական նիստի ընթացքում կողմերը ծեծկռտուք են սկսել։
Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու՝ Եղիշե Խաչատրյանի սպանության գործով դատական նիստը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, տեղեկացնում է tert.am-ը:
Այսօրվա դատական նիստին գործով տուժող Էմմա Աբրահամյանը, որը մահացած Եղիշե Խաչատրյանի մայրն է, պատմել է, թե ինչպես է տեղի ունեցել դեպքը: Նրան հարցեր էին ուղղում ամբաստանյալի պաշտպանները: Ամբաստանյալ Խաչատուր Կոսյանի պաշտպան Վաչագան Քոսյանը հարցրել է Էմմա Աբրահամյանին, թե ինչպես է օգնել որդուն և միաժամանակ նկատել, թե որտեղից ու ովքեր են եկել:
«Վեցն էլ հարձակվել ու ծեծում էին որդուս, իսկ մի պահ ինձ թվում էր, թե գալիս են օգնելու»,- ասաց Աբրահամյանը:
Հերթական հարցի ժամանակ նիստերի դահլիճում նստածներից մեկը միջամտեց, թե դատարանը չի՞ տեսնում, որ հարցաքննվող կինը հուզվում է. «Մեղք չի՞ էս կինը»:
Այդ միջամտության հաջորդեց կողմերի միջև փոխադարձ հայհոյանքներն ու ծեծկռտուքը:
Ամբաստանյալների հարազատները մեղադրում էին տուժող կողմին, որ սուտ ցուցմունքներով դատապարտել են տալիս երիտասարդներին: Դատական կարգադրիչներն ու ոստիկանության ծառայողները մեծ դժվարությամբ կարողացան կողմերին բաժանել ու հեռացնել նիստերի դահլիճից:
Հարազատներն իրար վրա առարկաներ էին նետում, հարվածում միմյանց:
Ամբաստանյալներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետի հատկանիշներով, ինչպես նաև ՔՕ-ի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 3-րդ մասի 1-ին և 4-րդ կետերի հատկանիշներով:
Հուլիսի 4-ին,ժամը 23-ին «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 1958 թ. ծնված Եղիշե Խաչատրյանի և ճանապարհատրանսպորտային երթևեկության կանոնները խախտած ավտոմեքենայի վարորդի և ուղևորների միջև Նուբարաշենի խճուղու թիվ 1/5 հասցեի մոտ տեղի էր ունեցել վիճաբանություն, որի ընթացքում 75-ամյա մոր ներկայությամբ Եղիշե Խաչատրյանին հասցրել էին մարմնական վնասվածքներ, ինչի հետևանքով վերջինս մահացել էր:
Գործով կալանավորված են Երևանի Էրեբունի փողոցի բնակիչներ Արտաշես Չիչոյանը, Յուրի Հակոբյանը, Խաչիկ Կոսյանը, Արարատ Նիկողոսյանը և Արթուր Զաքարյանը:
15:30
14:13
14:03
20:04
19:52
19:50
19:45
11:04
10:46
10:38
10:29
10:06
09:39
09:18
09:03
20:53
18:33
18:09
17:33
17:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44