Sputnik Արմենիան պատմում է Արարատ լեռան վրա գտնվող Ակոռի հին գյուղատեղիի մասին, որտեղ, ըստ ավանդության, Նոյ նահապետը ուռենի էր տնկել:
Ակոռի հին գյուղատեղին գտնվում է Մեծ Արարատ լեռան հյուսիս-արևելյան լանջի վիհի եզրին, ներկայումս այն Թուրքիայի Իգդիր նահանգի տարածքում է։ Հին ավանդությունն ասում է, որ Նոյ նահապետը ջրհեղեղից հետո հենց այս վայրում է մի ուռենի տնկել, որտեղից էլ առաջացել է գյուղի անվանումը՝ Ակոռի:
Հայկական հնամենի այս գյուղն առաջին անգամ հիշատակել է 5-րդ դարի պատմիչ Ղազար Փարպեցին՝ 482-484 թվականների հայ-պարսկական պատերազմի կապակցությամբ։ Ակոռի գյուղից մոտ չորս ու կես կիլոմետր հեռավորության վրա, բարձրադիր գոտում, դարեր շարունակ գործել է հանրահայտ Սուրբ Հակոբ վանքը, որտեղ Նոյյան տապանի փայտի մի կտոր էր պահվում: Վանքը հայտնի էր նաև այստեղ բխող սրբազան աղբյուրով, որի ջուրը բուժիչ և հրաշագործ էր համարվում:
Վանական համալիրը, ըստ ավանդության, հիմնադրվել էր այն տեղում, որտեղ Սուրբ Հակոբը հրեշտակից ստանում է Նոյյան տապանի այդ մի մասունքը: Սուրբ Հակոբ Մծբնացի հայրապետը, որի անունով էլ անվանակոչվել է վանքը, 4-րդ դարի եկեղեցական գործիչ էր և համարվում էր Մեծ Հայքում Քրիստոնեությունը քարոզողներից մեկը: Հայ Առաքելական եկեղեցու կողմից նա դասվել է սրբերի շարքը:
Ուշագրավ է, որ Հակոբ Մծբնացին պատմությանը հայտնի առաջին անձնավորությունն է, որը փորձել է բարձրանալ Արարատ լեռը և գտնել առասպելական Նոյան տապանի մնացորդները։
Ակոռի գյուղն ու Սուրբ Հակոբ վանքը ներկայումս գոյություն չունեն, նրանք հիմնահատակ ավերվել են 1840 թվականի հուլիսի 2-ին տեղի ունեցած կործանիչ երկրաշարժի ժամանակ: Այդ օրը ողջ գյուղը թաղվեց ժայռաբեկորների հաստ շերտի տակ, սակայն առեղծվածային կերպով կանգուն մնացին միայն գյուղի գերեզմանոցի խաչքարերը՝ որոնք մինչ հիմա էլ դեռ կան: Հայտնի է, որ 1840-ի աղետից առաջ Ակոռին բավականին մեծ գյուղ է եղել, ունեցել է 2200 բնակիչ, բնակչության գերակշռող մեծամասնությունը հայեր են կազմել:
1829 թվականին գերմանացի երկրաբան ու ճանապարհորդ Ֆրիդրիխ Պարրոտը Խաչատուր Աբովյանի հետ բարձրանում է Արարատ լեռան գագաթը և հետագայում իր հուշագրությունում նկարագրում է Ակոռի գյուղը որպես ծաղկուն, հարմարավետ և հյուրընկալ մի բնակավայր: Ի դեպ, Արարատ բարձրանալու իր արշավախմբի հենակետային ճամբարը Ֆրիդրիխ Պարրոտը տեղակայել էր հենց Սուրբ Հակոբ վանքում: Հետագայում, արդեն երկրաշարժից կործանված Ակոռիից ոչ հեռու վերաշինվում է Նոր Ակոռի գյուղը, որը 19-րդ դարի վերջին ուներ մոտ 50 տուն, եկեղեցի և ամրոցաձև պահակատուն։ Այժմ այս տեղանքում գտնվում է Յենիդողան քրդաբնակ փոքր գյուղը:
11:39
11:24
11:08
10:51
10:22
10:03
09:33
09:02
15:28
15:04
14:44
14:22
14:05
13:49
13:25
12:46
12:33
12:06
11:42
11:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55