ԱՄՆ Պետդեպից մոտ 75 տարի կպահանջվի Հիլարի Քլինթոնի օգնականների բոլոր նամակները ստուգելու և հրապարակելու համար, որոնք ուղարկվել են նրա անձնական փոստին, երբ նա երկրի պետքարտուղարն էր (2009-2013թթ.): TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է գերատեսչության փաստաբանների՝ երկուշաբթի հրապարակված հայտարարության մեջ, որն ուղարկվել է Կոլումբիայի դաշնային շրջանի դատարան:
«Հաշվի առնելով Պետդեպի ընթացիկ ծանրաբեռնվածությունը և այդ փաստաթղթերի հետազոտության հետ կապված բարդությունները՝ մենք կկարողանանք մշակել ամսական մոտ 500 էջ: Այդպիսով (Քլինթոնի օգնականների անձնական ապարատը ղեկավարած Շերիլ) Միլզի նամակների լրիվ ուսումնասիրության համար կպահանջվի 16,6 տարի, (Պետդեպի քաղաքական ծրագրման բաժնի ղեկավար Ջեյքոբ) Սալիվանինը՝ 33,3 տարի, (պետքարտուղարի մենեջմենթի հարցերով տեղակալ Պատրիկ) Քենեդիինը՝ 25տարի,- ասվում է փաստաթղթերում:- Այդ ամենի համար միասին կպահանջվի 75 տարի»:
Դատարանում Պետդեպը ներկայացնող փաստաբանների խոսքով՝ Քլինթոնի 3 օգնականների նամակների ընդհանուր ծավալը կազմում է 450 հազար էջ:
Մարտի սկզբին Հանրապետական կուսակցության Ազգային կոմիտեն ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության դեմ ներկայացրել է երկու հայց՝ ուղղված ԱՄՆ պետքարտուղար եղած ժամանակ Հիլարի Քլինթոնի աշխատանքի մասին տեղեկության բացահայտմանը:
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55