Հայաստանն այսօր կարող է կապող օղակ դառնալ իրանցի և ԵԱՏՄ անդամ մյուս երկրների գործարարների միջև ապրանքների և՛ արտահանման, և՛ ներմուծման առումով, և այս տեսանկյունից Սյունիքի մարզում Իրանի սահմանագծին ստեղծվող ազատ տնտեսական գոտու դերը նշանակալի է, իրանական «Իրնա» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Մենք Իրանի հետ նախաձեռնել ենք արտոնյալ առևտրային ռեժիմի շուրջ քննարկումներ, որ անցկացվում են ԵԱՏՄ շրջանակներում: Նման փոխգործակցության արդյունքում ոչ միայն իրանցի գործարարները հնարավորություն կունենան իրենց արտադրանքն արտահանել ԵԱՏՄ մոտ 180 միլիոնանոց շուկա, այլ նաև մեզ՝ ԵԱՏՄ անդամ-պետություններիս համար է նոր հնարավորություն ստեղծվելու մուտք գործել իրանական շուկա: Այս բանակցություններում մենք նախատեսում ենք պարզեցված գործընթացներ առաջարկել հայկական արտադրության ապրանքների իրանական շուկա մուտքի համար», - ասել է նախագահը։
Սերժ Սարգսյանը նշել է նաև, թե ԻԻՀ-ն մշտապես սատարել է տարածաշրջանի երկրների միջև հակամարտությունների և վեճերի բացառապես խաղաղ, բանակցությունների միջոցով կարգավորմանը:
Խոսելով ԻԻՀ և ՀՀ միջև միջպետական քաղաքական հարաբերությունների մասին, Սերժ Սարգսյանն ասել է, թե դրանք գտնվում են բարձր մակարդակի վրա. «Կարծում եմ, որ միջպետական հարաբերություններում մեր երկրները չունեն որևէ քաղաքական խնդիր, կամ որևէ սահմանափակում դրանք զարգացնելու համար»:
Այդուհանդերձ, նախագահը նշել է, որ Հայաստան-Իրան տնտեսական հարաբերությունների մակարդակը չի համապատասխանում քաղաքական հարաբերությունների մակարդակին։
«Մենք դեռևս լիովին չենք օգտագործել մեր առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար գոյություն ունեցող մեծ ներուժը՝ լինի դա առևտրաշրջանառության ծավալների մեծացման, ներդրումային, տրանսպորտային, էներգետիկ և ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման առումներով»,- ընդգծել է ՀՀ նախագահը։
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26