Երեւան-Սեւան ճանապարհին հուլիսի 30-ին տեղի ունեցած կրկնակի սպանության դեպքով հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել 1 անձի:
Քննչական կոմիտեից հայտնեցին, որ մեղադրանք է առաջադրվել 28-ամյա Էդգար Հովհաննիսյանին, որի հայրը միջադեպի ժամանակ մահացել էր: 28-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Սեւանում հուլիսի 30-ին սպանվել էր 60-ամյա Աշոտ Հովհաննիսյանը՝ ծեծկռտուքի արդյունքում ստացած վնասվածքներից: Ծեծկռտուքը եղել էր Աշոտ Հովհաննիսյանի, նրա երկու որդիների եւ Դավիթ Առաքելյանի ու նրա ընկերների միջեւ, ինչից հետո Աշոտ Հովհաննիսյանը մահացած տեղափոխվել էր հիվանդանոց: Ըստ ոստիկանության տվյալների, դրանից հետո Աշոտ Հովհաննիսյանի որդին՝ 28-ամյա Էդգար Հովհաննիսյանը, հետապնդել եւ Երեւան-Սեւան ճանապարհին Դավիթ Առաքելյանին իջեցրել է «Մերսեդես» ավտոմեքենայից ու որսորդական հրացանով կրակել նրա վրա, ինչից հետո մեղայականով ներկայացել է ոստիկանություն:
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26