Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը և ՀԶՀ հետներդրումային սպասարկման խմբի ղեկավար Հայկ Միրզոյանը հայկական ազգային խորհրդանշանների և զինանշանների հարցերով հետազոտող, ուսումնասիրությունների հեղինակ, պատմական գիտությունների թեկնածու Հայկ Դեմոյանի հետ քննարկել են հայոց պետականության խորհրդանիշերի թեմատիկան հուշանվերային բիզնեսի միջոցով խթանելու ծրագիրը։
Պատմաբանը հիմնադրամի թիմին է տրամադրել հայոց արքաների դիմապատկերների լուսանկարները (բարձր կետայնության), որոնց հիման վրա աշխատանքային խումբը կմշակի հուշանվերների նմուշներ։ Դրանք հետագայում կմտնեն արտադրական փուլ։ Հուշանվերների դիզայնը մշակելիս խնդիր է դրվելու օգտագործել արքայական տոհմերի խորհրդանիշեր, զինանշանների, հանդերձանքի դետալներ և այլն։
Գաղափարը հավանության է արժանացել Հայաստանի վարչապետ, ՀԶՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Կարեն Կարապետյանի կողմից:
«Բիզնես նախագծից բացի, Հայոց արքաների խորհրդանիշերիթեմատիկայով հուշանվերների արտադրության ծրագիրը նաև մերպետականության, արքաների նվաճումները հանրայնացնելու, քարոզելու գաղափար է կրում»,– նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը:
«Հայկական ազգային ու պետական խորհրդանշաններիհանրահռչակումը մեր մշակութային արժեքները, հայ ժողովրդիանցյալի հարուստ ժառանգությունը հաջորդ սերունդներինփոխանցելու և մեր երկիր այցելած զբոսաշրջիկներին հայկականքաղաքակրթության յուրահատուկ ու ինքնատիպ անձնագրի հետծանոթանալու լավագույն միջոցներից է: Տարբեր կրիչների վրադրանց տարածումն ու հանրահռչակումը մեծ նշանակությունկունենան նաև Հայաստանից դուրս բնակվող և հայկականմիջավայրից օտարված երիտասարդ հայորդիներին հայկականժառանգության հետ առնչվելու տեսանկյունից»,- նշել է ուսումնասիրությունների հեղինակ, պատմական գիտությունների թեկնածու Հայկ Դեմոյանը։
Լավագույն նախագիծը կընտրվի բաց մրցույթով, որի ընթացքում Հիմնադրամն ակնկալում է հուշանվերների դիզայնի, արտադրության, վաճառքի բիզնես պլան: Հաղթող ընկերությունը կստանա արտադրության պատվերը և վաճառքի իրավունք՝ մշակութային օբյեկտներում՝ թանգարաններում, հնավայրերում, զբոսաշրջային տարածքներում: Հիմնադրամը կաջակցի նաև արտադրանքի առաջմղման հարցում։
«Ծրագրով նաև նպաստում ենք փոքր ու միջին բիզնեսիզարգացմանը, խթանում ենք զբոսաշրջության զարգացումը, դիվերսիֆիկացնում ենք հուշանվերային շուկան, կատարում ենքքարոզչական կարևոր քայլ` հայոց պատմությունը օտարերկրյազբոսաշրջիկներին ներկայացնելու գործում», – նշել է ՀԶՀ հետներդրումային սպասարկման խմբի ղեկավար Հայկ Միրզոյանը։
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
12:00
11:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55