Ցավալի է երբ ազգային հերոսն ու հաղթանակած զորահրամանատարը փորձում է վերածվել կիսաստվածի ու միայն իրեն է վերագրում Արցախի ազատագրման ողջ գործընթացը: Սամվել Բաբայանը Ստեփանակերտում հայտարարում է, որ դեռևս իր մորից չի ծնվել այն մարդը, որ կարող է ասել իր աչքի վերևում ունք կա: Սա շատ զարմանալի և վտանգավոր հայտարարություն է, քանի որ ցանկացած իրավական պետությունում յուրաքանչուր քաղաքացի, անկախ նրանից կլինի պատշար թե ազգային հերոս պետք է հստակ գիտակցի, որ բոլորն էլ հավասար են օրենքի առաջ, այս փաստը ամրագրված է նաև բոլոր քաղաքակիրթ երկրների սահմանադրությամբ, իսկ օրենքի առաջ բոլորիս հավասար լինելուն Բաբայանը մի անգամ արդեն բախվել է, երբ Արկադի Ղուկասյանի դեմ իրականացրած անհաջող մահափորձից հետո, ԼՂ-ի դատական մարմինները նրան հստակ ցույց տվեցին իր աչքի վերևում գտնվող ունքի տեղը: Համացանցում ակտիվ շրջանառվում է մի ֆիլմ, որտեղ Սամվել Բաբայանը իրեն պատկանող շքեղ և թակարժեք մեքենաներն ու բնակարանները մատուցում է իբրև նվերներ, եթե այնուամենայնիվ, չնայած ես հեռու եմ նման պատրանքներից, սակայն մի պահ պատկերացնենք, որ նրա ասածները ճշմարտութուն են, ապա որպես ազգի համար իրոք մտահոգ և իր բառերով ասած թալանից հեռու կանգնած մարդ, նա ոչ միայն պետք է մերժեր նման նվիրատվությունները, այլ անմիջապես դիմեր պատկան մարմիններին, որպեսզի պարզեին այդ նվերների ծագումնաբանութունը և պատժեին իր ասած «թալանչիներին», չնայած եթե այդ մարդիկ իր ասելով իր ենթականերն են եղել հենց ինքն էլ կարող էր պատժել, բայց դուրս է գալիս, որ նա շատ սիրահոժար ընդունել և վայելել է այդ նվերները, իսկ թե ինչու այդ նվերները չեն ընծայվել Մոնթեյի, Թաթուլ Կրպեյանի և մեր մյուս հերոսների ընտանիքներին ևս մտածելու ու անհրաժեշտ հետևություններ անելու տեղիք է տալիս: խորին հարգանք տածելով և բնավ չուրանալով Սամվել Բաբայանի Արցախյան պատերազմում ներդրած անուրանալի ավանդն ու կատարած սխրագործությունները, պետք է փաստենք և ընդունենք, որ հայրենասիրությունն ու սեփական ժողովրդին ծառայելը բարձրագույն արժեքներն են ու յուրաքանչուրիս պարտքն է նման արժեքները զերծ պահել բոլոր տեսակի շահարկումներից և հայրենանպաստ ոչ մի արարք չդարձնել սեփակական անձի փառաբանման և քաղաքական դիվիդենտներ շահելու գործիք:
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34