Ժամը 20:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթաշեն վարչական շրջանի 8-րդ փողոցի տներից մեկի բակում պայթյունի ձայն է լսվել և կան վիրավորներ:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված փողոցի թիվ 56/2 տան բակից Երևանի 1-03 շտպօգնության բրիգադը ծայրահեղ ծանր վիճակում 2 հոգու տեղափոխել է հիվանդանոց: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վիրավորներից մեկի՝ երիտասարդ տղայի ոտքը թաթի կողմից կտրված է և ոտքի թաթը հայտնաբերվել է բակում՝ բավականին մեծ արյան հոսքի մոտ: Այս պաին դեպքի վայր է ժամանել ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության պետ, գեներալ-մայոր Ներսես Նազարյանը: Այս պահին տեղում աշխատում են նաև ԱԻՆ ՓԾ ներկայացուցիչները՝ ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանի գլխավորությամբ: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և պայթյունի հարևանությամբ բնակվող բնակիչները: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ Մաշտոցի ոստիկանապետ Գրիշա Ամիրխանյանի գլխավորությամբ: Այս պահին ժամանել են նաև ԱԻՆ-ի սակրավորները:
Դեպքի վայրում սպասում են, որպեսզի ժամանի Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական խումբը:
Նշված փողոցում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է և դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՃՈ պետի տեղակալ Նորիկ Սարգսյանն ու Երևանի ՃՈ պետի տեղակալ Աշոտ Սայադյանը: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը:












15:30
14:13
14:03
20:04
19:52
19:50
19:45
11:04
10:46
10:38
10:29
10:06
09:39
09:18
09:03
20:53
18:33
18:09
17:33
17:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44