Ընտանիքը մշտապես պետք է գտնվի պետության ուշադրության կենտրոնում, հատկապես բազմազավակ ընտանիքը, որտեղ, օրինակ, հայրենիքի 4 ապագա պաշտպան է մեծանում: Խոսքը գնում է Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Արա 1 թաղամասի 8-րդ փողոցի տուն 1-ի Ա հասցում արդեն 4 տարի վարձով ապրող Պողոսյանների 10 հոգանոց ընտանիքի մասին: 8 անչափահաս երեխաներով հարուստ ծնողները հիմնական աշխատանք չունեն: Տան պայմաններն էլ այնպիսին են, որ ապահովված չեն կոմունալ և կենցաղային առաջնային հարմարություններով, սակայն դա էլ դեռ ամենը չէ. նրանց ամենամեծ խնդիրն այն է, որ տան սեփականատերն այն վաճառել է, և իրենց էլ քիչ ժամանակ է մնացել այն լքելու համար: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բազմազավակ ընտանիքը, որի միակ եկամուտը նպաստն է, չի կարողանում նոր բնակարան վարձել, քանի որ տան տերերը, իմանալով, որ 6 անչափահաս երեխա պետք է բնակվի, հրաժարվում են վարձով տրամադրել: SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զույցում երեխաների մայրը՝ Գայանե Մակարյանը, ասաց. «Ստեղծված անելանելի իրավիճակից ոչ մի ելք չենք կարողանում գտնել: Մնացել է 15 օր, որ տունը ազատենք, սակայն որտեղ դիմում ենք, որ նոր բնակարան վարձենք, չեն տրամադրում՝ պատճառաբանելով, որ երեխաները շատ են, և իրենց տունը կվնասեն: Կանգնած ենք դրսում մնալու վտանգի առաջ: Բարեկամներ չունենք, որ մեզ օգնեն, մենք էլ այդքան չենք կարողանում աշխատել, որ նոր բնակարան գնենք, մեր միակ եկամուտը 78 հազար դրամ նպաստն է: Երեխաների մեծանալուն զուգահեռ առաջանում են նոր խնդիրներ՝ կապված հագուստի, դպրոցական իրերի` պայուսակի, գրենական պիտույքների հետ: Այս ամենից բացի, հոսանքի գումարը, այս տան 5 ամսվա վարձը չենք վճարել, խանութներում էլ այնքան պարտք է կուտակվել, որ արդեն ամաչում ենք ինչ-որ բան խնդրել: Չգիտենք` ինչ անենք, ում դիմենք, որ գոնե մեր գլխին ծածկ ունենանք, մնացած հարցերն էլի մի կերպ կլուծենք»: Ընտանիքի հայրը՝ Գարեգին Պողոսյանն էլ ասաց, որ առողջական խնդիրների պատճառով չի կարողանում հիմնական աշխատանք գտնել: Ասաց նաև, որ ապագա 4 զինվոր են մեծացնում, և նրանք պետք է պաշտպանեն այն հայրենիքը, որտեղ իրենք գոնե մի փոքրիկ բնակարան չունեն: Վերջում ծնողները դիմեցին ՀՀ վարչապետին, Արագածոտնի մարզպետարանին և մյուս հոգատար մարդկանց, որ ինչ-որ կերպ օգտակար լինեն իրենց կացարան ձեռք բերելու հարցում: Պողոսյաններին օգնություն տրամադրել կամ բնակարանի հարցին օժանդակել ցանկացողները կարող են զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 093-50-44-36:
shamshyan.com
15:30
14:13
14:03
20:04
19:52
19:50
19:45
11:04
10:46
10:38
10:29
10:06
09:39
09:18
09:03
20:53
18:33
18:09
17:33
17:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44