Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ վարչապետ Էդուար Ֆիլիպի գլխավորությամբ նրա կառավարության աջակցության վարկանիշը շարունակում է ընկնել եւ հուլիսի վերջին նվազել է մինչեւ 36 տոկոսի նշագիծ:
Այդ մասին վկայում են սոցիոլոգիական հարցման՝ օգոստոսի 3-ին հրապարակված տվյալները, որը CNews հեռուստաալիքի եւ Huffington post հրատարակության պատվերով անցկացրել է YouGov ծառայությունը։
Ինչպես ցույց է տվել ուսումնասիրությունը, հուլիսի վերջի դրությամբ ֆրանսիացիների միայն 36 տոկոսն է դրական գնահատում Մակրոնի գործողությունները պետության ղեկավարի պաշտոնում: Մեկ ամսվա ընթացքում վարկանիշի անկումը կազմել է 7 տոկոսային կետ: Դրա հետ մեկտեղ նախագահի աշխատանքին միանշանակ բացասական է վերաբերվում հարցվածների արդեն 49 տոկոսը. դա 13 կետով ավելի է, քան մեկ ամիս առաջ:
Կրճատվել է նաեւ վարչապետ Ֆիլիպի կողմնակիցների թիվը: Նրա վարկանիշը մեկ ամսվա ընթացքում նվազել է 2 կետով՝ կանգ առնելով 37 տոկոսի նշագծին: Դրա հետ մեկտեղ հունիսի համեմատությամբ աճել է այն հարցվածների թիվը, որոնք բացասական գնահատականն են ընտրել վարչապետի եւ կառավարության աշխատանքի վերաբերյալ հարցի պատասխանում:
Եթե մեկ ամիս առաջ այդպիսիք կազմում Էին 31 տոկոս, ապա հուլիսի վերջին նախարարների կաբինետի գործունեությունը բացասական գնահատողների բաժինը հասել է 42 տոկոսի: Սա արդեն առաջին հետազոտությունը չէ, որը վկայում է Ֆրանսիայի բարձրագույն քաղաքական ղեկավարների ժողովրդականության կտրուկ անկման մասին, ղեկավարներ, որոնք իշխանության են եկել ընթացիկ տարվա մայիսին:
Հուլիսի վերջին իր ամփոփագիրն է հրապարակել Հասարակական կարծիքի ֆրանսիական ինստիտուտը, որի տվյալներով նախորդ ամսին Մակրոնի վարկանիշը կրճատվել է միանգամից 10 կետով՝ կազմելով 54 տոկոս: Նոր նախագահի աշխատանքից դժգոհների բաժինը նույն այդ ժամանակաշրջանում ավելացել է՝ 35 տոկոսից հասնելով 43 տոկոսի:
Հասարակական կարծիքի ֆրանսիական ինստիտուտի հուլիսյան հարցման տվյալներով՝ նվազել է նաեւ Ֆիլիպի վստահության վարկանիշը, որին Մակրոնն այդ պաշտոնին է նշանակել մայիսի սկզբին նախագահական ընտրություններում տարած իր հաղթանակից անմիջապես հետո: Հուլիսին կառավարության ղեկավարի աշխատանքին դրական գնահատական էտալիս հարցման մասնակիցների 56 տոկոսն այն դեպքում, երբ մեկ ամիս առաջ նրան աջակցում էր հարցվածների 64 տոկոսը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55