Ձերբակալվածների պահման վայրից փախուստի դիմած կալանավոր Ահարոն Անտոնյանը նախկինում դատապարտված է եղել 2008 թվականի մարտի 1-ին անկարգությունների ժամանակ առիթից օգտվելու և քրեորեն պատժելի արարքներ կատարելու համար:
Tert.am-ի տեղեկություններով՝ Ահարոն Անտոնյանը մարտի 1-ին խոշոր չափի գողություն է կատարել բրենդային խանութներից,այդ թվում նաև «Ռոբերտո» խանութից: 2016 թվականի հուլիսի 20-ին էլ մասնակցել է Խորենացի փողոցում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին, քարեր է նետել տեղում ծառայություն իրականացնողների ուղղությամբ ու տևական ժամանակ գտնվել է այդ վայրում: Այժմ նա մեղադրվում է խոշոր չափի գողություն կատարելու մեջ, ինչի համար նախկինում մեկ անգամ դատապարտվել է:
Tert.am-ը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ Ահարոն Անտոնյանը անմիջական մասնակցություն ունենալով 2008թ. մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին, օգտվելով տիրող համընդհանուր անվերահսկելի իրավիճակից, շահադիտական եղանակով` գողոնը հավասարապես բաժանելու առաջարկությամբ, հանցանքի կատարմանը ներգրավել է անչափահաս Աղվան Գրիգորյանին:
Վերջինիս հետ նախնական համաձայնությամբ Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայում առանց հափշտակելու նպատակի ապօրինի տիրացել են Ռուբեն Վարդանյանի «ՎԱԶ 21063» մակնիշի ավտոմեքենային, որը վարել են Հալաբյան փողոց: Ավտոմեքենան կանգնեցնելով կողմնակի անձանց տեսադաշտից դուրս` նշված փողոցի թիվ 39 շենքի մոտ` գաղտնի հափշտակել են ավտոմեքենայի զգալի չափերի 119 հզր. դրամ ընդհանուր արժողության ավտոպահեստամասերը:
Նրան մեղադրանք է առաջադրված եղել ՀՀ ՔՕ-ի 165-րդ հոդվածի 1-ին մասով՝ անչափահասին հանցանքի կատարմանը ներգրավելը, 183-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ավտոմեքենային ապօրինաբար տիրանալն առանց հափշտակելու նպատակի, ինչպես նաև 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ խոշոր չափերով գողություն կատարելը:
Ահարոն Անտոնյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 6 տարի ժամկետով` պատժի կրման սկիզբը հաշվելով 2008 թվականի մարտի 6-ից:
ՀՀ քննչական կոմիտեից Tert.am-ի հետ զրույցում հայտնեցին, որ Ահարոն Անտոնյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի 177-րդ հոդվածի 2-րդ մասով արարք կատարելու մեջ:
Հիշեցնենք, որ հուլիսի 27-ին Գեղարքունիքի մարզային վարչության Մարտունու բաժնի ՁՊՎ-ից կալանավորը փախուստի էր դիմել, ինչի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով` ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Մարտունու բաժնի ձերբակալվածներին պահելու վայրից /ՁՊՎ/ կալանավորի փախուստի դեպքի առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա: ՁՊՎ-ում հսկող ոստիկանին մեղադրանք է առաջադրվել:
Ահարոն Անտոնյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում:
Ոստիկանության ծառայողները օգոստոսի 2-ին Երևանի Օղակաձև զբոսայգում հայտնաբերել և ՔՀԳՎ բերման էին ենթարկել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Մարտունու բաժնի կողմից հետախուզվող, 1987 թվականին ծնված Ահարոն Անտոնյանին:
Քննությունը շարունակվում է:
15:30
14:13
14:03
20:04
19:52
19:50
19:45
11:04
10:46
10:38
10:29
10:06
09:39
09:18
09:03
20:53
18:33
18:09
17:33
17:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44