Երեկ պատիժը կրելուց հետո Վերխնեուրալսկի բանտից ազատ է արձակվել է 48-ամյա «օրենքով» գող Էդուարդ Ասատրյանն, ով քրեական շրջանակներում առավել հայտնի է որպես Էդիկ Թբիլիսսկի կամ Օսետրինա-ավագ: Ինչպես հայտնում է «Փաստինֆո»-ն, հղում անելով «Փրայմ Քրայմ»-ին, ի տարբերություն ազատ արձակված գողական տիտղոս կրող ՌԴ ոչ բնիկ բնակիչների մեծամասնության, Ասատրյանին չի հայտարարվել երկրի տարածքում գտնվելը անցանկալի լինելու մասին: Այսօր «օրենքով» գողը վերադարձել է Մոսկվա:
Ավագ Ասատրյանի ազատություն դուրս գալու հետ Վոսկրեսի ու Միրոնի գլխավորությամբ «դեդովյան» կլանի հեգեմոնիայի քայքայման հետ հույսեր են կապվում: Գաղտնիք չէ, որ Ռուսաստանում գտնվող «օրինականները», ովքեր դժգոհ են «գլխավոր օֆիսի» քաղաքականությունից, ժամանակին համախմբվել էին հենց Օսետրինայի շուրջ: Սակայն Վոսկրեսի ու Պիչուգայի ուղղությամբ առաջին իսկ լուրջ հարձակումներից հետո ընդդիմության առանցքը չեզոքացվել էր:
Հիշեցնենք, որ 2014թ. ապրիլին, երբ Ասատրյանը Պովարսկի փողոցում Դեդ Հասանի նախկին շտաբ-բնակարանում գողական հավաքույթ էր կազմակերպել, կարծեք թե ակնարկելով, թե ով է հիմա նոր «դեդուշկան» Վոսկրեսի փոխարեն, ում պաշտոնապես կանչել էին այնտեղ դիտողություն անելու համար, հանկարծակի հայտնվել էր ոստիկանական սպեցնազը: Միայն այդ գործողության արդյունքում ճաղերի հետևում էին հայտնվել Ասատրյանի միանգամից երեք գործակից՝ Գուջան, Զյուզյան և Իլգարը:
Դրան ավելացրած՝ Էդիկը վարկաբեկվել էր նրանով, որ հավաքույթի համար ընտրելով այդպիսի խորհրդանշական վայր, տարրական կերպով չէր հոգացել հրավիրվածների անվտանգության մասին: Չորս ամիս հետո, երբ Ասատրյանը միացել էր կալանավորված ընկերներին, կշտամբանքներն իր հասցեին, թերևս, հանդարտվել էին:
Սակայն դրանով Էդիկի արկածները չէին ավարտվել: «Բուտիրկայում» վերադարձնելով Ելեցի համար հին պարտքերը՝ Վագիֆը Զվիադի հետ երկուսով պարկեշտ կալանավորներին ցուցում էին տվել՝ «Ասատրյանին գող չընդունե՛լ»: Դրա համար հիմք էր ծառայել Ասատրյանների դեռևս չկարգավորված կոնֆլիկտը նրանց ծեծի ենթարկած «դեդականների» հետ:
Էդիկին հաջողվել էր իր բարի անունը վերադարձնել ազատությունից միջամտած գողերի օգնությամբ, ընդ որում, գողերը, մեղմ ասած, ամենամեծադղորդները չէին, առավել ևս, որ Վագիֆն ու Զվիադն այդպես էլ մնացել էին իրենց կարծիքին:
Մինչ Էդիկը իր ժամկետն էր պարպում, ռուսաստանյան նրա կողմնակիցների շարքերն էլ ավելի նկատելի կերպով նոսրացել էին:
Այն երեքի հետևից ոչ այնքան հեռավոր վայրեր գնացել էին Ասատրյանին գաղափարապես մոտ այնպիսի «ծանրաքաշներ», ինչպիսիք են Դաթո Պանչվիձեն և Կոստյա Կոստիլը, որի մոտ վերջերս սեփական խնդիրներ էին առաջացել՝ Ասատրյանի իշխանական հավակնություններից ավելի կարևոր:
Էդիկի մյուս ազդեցիկ գաղափարակից, կուրսկյան «օրենքով» գող Վիտյա Պանուին ընդհանրապես հանցավոր համագործակցության կազմակերպման համար ցմահ են կանխատեսում:
Այդ ամբողջին գումարած՝ Օսետրինայի միակ շառավղին «գուշակել են» պետական տուն՝ ինը տարով:
1in.am
15:30
14:13
14:03
20:04
19:52
19:50
19:45
11:04
10:46
10:38
10:29
10:06
09:39
09:18
09:03
20:53
18:33
18:09
17:33
17:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44