Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինն աշխատանքային հանդիպում է ունեցել Սիսի Կաթողիկոսարանի վերադարձի պահանջով դատի գլխավոր փաստաբաններից Ճեմ Սոֆու Օղլուին: Ներկա են եղել նաև Դատի իրավական հանձնախմբի անդամ Դոկտ. Նորա Պայրաքտարյանը:
Կաթողիկոսարանի տեղեկացմամբ, հանդիպմանը քննարկվել է դատական գործընթացի ներկա փուլն ու առաջիկա հնարավորությունները, մասնավորեպես Թուրքիայում տիրող ներկա պայմանների լույսի ներքո:
Նշենք, որ 2015 թ. ապրիլի 28-ին Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը հայց էր ներկայացրել Թուրքիայի սահմանադրական դատարան՝ պահանջելով Սիսի իր պատմական Կաթողիկոսարանի վերադարձը: Թուրքիայի Սահմանադրական դատարանում Սիսի պատմական կաթողիկոսարանի վերադարձի մասին հայցի մերժվելուց հետո Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանը հայց է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)։
Կիլիկիո Կաթողիկոսարանը, որը գտնվում է պատմական Կիլիկյան թագավորության մայրաքաղաք Սիսում, թուրքական կառավարությունը առգրավել էր Հայոց ցեղասպանությունից հետո: 1921 թվականին Օսմանյան կառավարությունը երկու օր ժամանակ է տվել Սահակ Բ. Խաբայան Կաթողիկոսին` Կաթողիկոսարանից վերջնականապես հեռանալու համար:
Սահակ կաթողիկոսը, վերցնելով կրոնական և մշակութային թանկագին գանձեր (ձեռագիր, հնատիպ, ծիսական սպասք, մյուռոնի կաթսան), իր փոքրաթիվ միաբանության հետ բռնել է գաղթի ճամփան: Վեհափառը հաջորդաբար հաստատվել է Երուսաղեմում, Հալեպում, Դամասկոսում, Կիպրոսում և 1930-ին` Անթիլիասում։
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26