Երեկ հայտնի դարձավ, որ ԼՂՀ Աժ պատգամավոր Հայկ Խանումյանը ծեծի էր ենթարկվել: Թեման ակտիվ քննարկումների առիթ է դարձել: Պատգամավորի նկատմամբ բռնությունը անընդունելի է, իսկ դրա կազամկերպիչներին անհրաժեշտ է խստագույնս պատժի ենթարկել: Քաղաքականության մեջ նման գործելաոճը հղի է անկանխատեսելի հետևանքներով: Սա մի կողմից:
Մյուս կողմից էլ անհասկանալի զարգացումներ են տեղի ունենում այս ամենի ֆոնին: Երեկ թեմային անրդադարձել էր ԼՂՀ ՊԲ նախկին նախարար Սամվել Բաբայանը, նշելով, որ Հայկ Խանումյանը ղալաթ է արել, որ իրեն ՊՆ նախարար նշանակելու պահանջով բողոքի ակցիա է արել:
Սրանից հետո, Խանումյանի՝ «Ազգային վերածնունդ» կուսակցության գործադիր մարմնի անդամ Տիգրան Գրիգորյանը կայքերից մեկի հետ զրույցում Բաբայնի արտահայտությունն այսպես է մեկնաբանում. «Սամվել Բաբայանի հարցազրույցի պահով որևէ մեկնաբանություն չունեմ, ճիշտ կլինի Սամվել Բաբայանից մեկնաբանություն վերցնեք»:
Խանումյանի կուսակցականները, չեն մեկնաբանում Բաբայանի ասածները ինչու՞: Ծեծի թեմայով արդեն իսկ խոսել է նախկին նախարարը, արդեն մեկնաբանել է, ի՞նչ ավելացնելու բան կա: Առիթ ունեմ կարծելու, որ կամ Խանումյանի կուսակցական ընկերը չի ուզում մտնել մատի ու մատանու արանքը, կամ էլ հարցը նրանում է, որ «կողմերի միջև» պայմանավորվածությունը ժամանակավորապես սառեցվել է: Այսինքն, թե ի՞նչ է լինելու հաջորդիվ դեռ պարզ չէ:
Զարմանալի է, որ կուսակցականները չեն ցանկանում մեկնաբանել մի մարդու հայտարարությունը, ում համար մեկ օր առաջ ցույց էին անում ու ցանակնում էին ՊԲ նախարար նշանակվի: Արդեն, ժողովրդի ասած, «շունը տիրոջը չի ճանաչում», մեկը անպատվում է իր համար պայքարող պատգամավորին, մյուսը չի մեկնաբանում: Ընդհանրապես հետաքրքիր պատկեր է ստացվում:
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34