Օգոստոսի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հանդիպել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսանողական խորհրդի կողմից Հանքավանի մերձակայքում Հայաստանի և Արցախի ավելի քան 200 ուսանողների ու երիտասարդների մասնակցությամբ կազմակերպված «Միասնության ուժը-2017» ուսանողական-երիտասարդական հավաքի մասնակիցներին:
Ողջունելով ճամբարի մասնակիցներին` պաշտպանության նախարարը կարևորել է նման հավաքների նշանակությունը և հորդորել ազատ ժամանակն օգտագործել հայրենաճանաչողության ու լրացուցիչ գիտելիքներ ձեռք բերելու համար:
Շեշտելով, որ հայրենասիրությունը չի սահմանափակվում միայն ժամկետային զինվորական ծառայության երկու տարիներով կամ փորձության պահին վճռական քայլն անելու պատրաստակամությամբ՝ Վիգեն Սարգսյանը հավելել է, որ այն նախ և առաջ մեր ձգտումն է՝ բարեփոխելու, շենացնելու և հզորացնելու Հայաստանը։
Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է «Ազգ-բանակ» գաղափարախոսության հիմնադրույթները, անդրադարձել զինվորական ծառայության նոր պայմաններ առաջարկող «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերին, ինչպես նաև պատասխանել է սահմանամերձ համայնքների խնդիրներին և ռազմաբժշկական ոլորտում իրականացվող բարեփոխումներին վերաբերող հարցերին:
15:25
15:15
15:02
14:04
13:46
13:25
13:04
11:04
10:27
10:03
09:35
09:03
13:03
12:28
12:02
10:36
10:02
14:25
14:07
13:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44