Իրանի Իսլամական Հանրապետության նորընտիր նախագահ Հասան Ռոհանիի երդման պաշտոնական արարողությանը մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Թեհրանում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել նախագահ Ռոհանիի հետ:
Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Հանդիպման սկզբում Իրանի նախագահը շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին հրավերն ընդունելու և երդմնակալության արարողությանը մասնակցելու համար` ընդգծելով, որ Իրանը բարձր է գնահատում իր լավ հարևան Հայաստանի Նախագահի ներկայությունը արարողությանը: Հասան Ռոհանին հույս է հայտնել, որ Հայաստանի Նախագահի այցը նոր խթան կհաղորդի երկկողմ հարաբերությունների ընդլայնմանն ու զարգացմանը` հաշվի առնելով նաև հայ-իրանական պատմամշակութային ընդհանրությունները:
Նշելով, որ ընթացիկ տարին նշանակալից է թե՛ Հայաստանում, թե՛ Իրանում տեղի ունեցած քաղաքական իրադարձությունների առումով. Հայաստանը բարեփոխված Սահմանադրության համաձայն անցկացրեց խորհրդարանական ընտրություններ, իսկ Իրանի ժողովուրդն ընտրեց գործադիր իշխանության ղեկավար, տարին նշանավորվեց նաև Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության բազմադարյա պատմություն ունեցող կապերի նորագույն շրջանի՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակով, Նախագահ Սարգսյանը գոհունակությամբ է արձանագրել, որ այս ընթացքում հաջողվել է զարգացնել և ամրապնդել փոխշահավետ համագործակցություն բոլոր ոլորտներում:
Երկու երկրների նախագահները հանդիպմանը քննարկել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Զրուցակիցները համակարծիք են եղել, որ հայ-իրանական տնտեսական հարաբերություններում առկա է մեծ ներուժ, որի արդյունավետ օգտագործման ուղղությամբ անհրաժեշտ է շարունակել հետևողական աշխատանքը: Նախագահների համոզմամբ, դա կնպաստի երկու երկրների միջև առևտրաշրջանառության աշխուժացմանը և ներդրումների ավելացմանը։
Նախագահները երկուստեք կարևորել են մի շարք այլ ոլորտներում իրականացվող խոշոր ծրագրերն ու նոր և հեռանկարային նախագծերի իրականացումը: Անդրադարձ է եղել հատկապես էներգետիկայի, մասնավորապես` գազի և էլեկտրաէներգետիկայի, ինչպես նաև տրանսպորտի և հաղորդակցության բնագավառներում, այդ թվում` Հայաստանի և Իրանի տարածքներով Պարսից ծոցը Սև ծովի հետ կապող միջազգային տրանսպորտային և տարանցիկ ուղիների օգտագործման կարևորությանը: Կարևորվել է նաև գազի և էներգետիկայի ոլորտներում եռակողմ` Իրան-Հայաստան-Թուրքմենստան ձևաչափով համագործակցության զարգացումը:
Կողմերը կարևորել են Իրանի Իսլամական Հանրապետության և Եվրասիական տնտեսական միության միջև ազատ առևտրի համաձայնագրի շուրջ ընթացող բանակցությունները: Իրանի նախագահը նշել է, որ մինչ այժմ այդ ուղղությամբ զգալի քայլեր են իրականացվել և ընդգծել է, որ մոտ ապագայում համաձայնագրի ստորագրումը բավականին արդյունավետ կլինի:
Հասան Ռոհանին բարձր է գնահատել Հայաստանի կողմից նախաձեռնված` երկու երկրների միջև ելքի և մուտքի արտոնագրերի չեղարկումը, որը գործարար կապերի ընդլայնման, տնտեսական գործունեության և ներդրումային ու զբոսաշրջության խթանման տեսանկյունից կարևոր ու արդյունավետ քայլ էր:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրներին, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացին: Նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրել է այդ գործընթացի ներկա վիճակն ու Հայաստանի դիրքորոշումը` հակամարտությունը բանակցությունների միջոցով ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում խաղաղ ճանապարհով լուծելու վերաբերյալ:
Իրանի նախագահն ընդգծել է, որ ԼՂ հակամարտության լուծումը կարող է լինել բացառապես քաղաքական ճանապարհով, և իր երկրի համար կարևոր է տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը:

16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01