Տարիներ շարունակ հայ հայտնի երգիչ-երգչուհիները իրենց դժգոհությունն են հայտնում այն մասին, որ վաղուց արդեն Հայաստանում չեն կարողանում իրենց երգարվեստով գումար աշխատել: Այլևս հաճախակի չեն լինում կոմերցիոն համերգներ, իսկ մեծ մասն էլ ռեստորաններում և հարսանիքների ժամանակ է գումար վաստակում անորակ երգեր երգելով: Սակայն կան մի քանի հայտնիներ, ովքեր բացի երգելուց զբաղվում են իրենց սեփական բիզնեսով և հիմնել են իրենց բրենդները: Վերջիններիս ներկայացնում ենք ստորև:
Սիրոշու - «Պռեգոմեշ» արծաթյա զարդերի հավաքածու
Երգչուհու զարդերի բրենդը հատուկ ուշադրություն է դարձնում հայկական հին զարդերին և զարդանախշերին: Բրենդի զարդերը կարելի է գնել մի քանի հուշանվերների խանութներից, հայկական էլեմենտներով նորաբաց ռեստորաններից և օնլայն տարբերակով: Շատ կարճ ժամանակահատվածում այս զարդերը մեծ տարածում գտան հայ երիտասարդների շրջանում և դարձան հայկական նորաձևության կարևորագույն օղակներից մեկը:
Անահիտ Սիմոնյան - Անահիտ Սիմոնյան FASHION
Երգչուհի Անահիտ Սիմոնյանը մի քանի տարի է արդեն, ինչ բացել է իր նորաձևության ատելիեն: Անահիտը այս տարիների ընթացքում ամբողջովին նվիրվել է իր բրենդին և այդքան էլ ակտիվ չէ երգարվեստում: Ակնհայտ է, որ երգչուհու համար այս պահին առաջին տեղում բիզնեսն է: Ի դեպ, երգչուհին օրեր առաջ է վերադարձել Փարիզից, ուր մեկնել էր դիզայիներական դասընթացների: Կարելի է ասել Անահիտ Սիմոնյան Fashion բրենդը հայկական ամենակոմերցիոն բրենդներից մեկն է դարձել:
Մարտին Մկրտչյան - Music Travel տուրիստական ընկերություն
Մարտին Մկրտչյանը իր բիզնեսը հիմնել է երեք տարի առաջ: Ասել, թե որքան շահույթ է տուրիստական ընկերությունը բերում երգչին դժվար կլինի, սակայն ընկերության փիարի հարցում երգչին օգնում են կոլեգաները՝ իրենց սոցիալական էջերում գովազդելով այն:
Աստղիկ Սաֆարյան - ACO աքսեսուարների հավաքածու
Աստղիկի բրենդային աքսեսուարները մոտ են երգչուհու ոճին: Հնեց ինքը երգչուհին վերջին շրջանում ավելի շատ աչքի է ընկնում իր ոճային լինելով, քան հաջողված աշխատանքներ ներկայացնելով: Աստղիկը իր հավաքածուն ներկայացրել է մի քանի նորաձևության ցուցադրությունների ժամանակ, որոնք անցկացվել են Երևանում:
Անի Երանյան
Երգչուհի և դերասանուհի Անի Երանյանը մի քանի տարի առաջ հեռուստագաղորդւոմներից մեկի ժամանակ ասաց, որ ունի իր սեփական բիզնեսը: Դերասանուհու հիմնած կազմակերպությունը զբաղվում է կորպորատիվ և անհատական միջոցառումների կազմակերպմամբ: Դերասանուհու զբաղվածծության պատճառով բիզնեսը տնօրինում է նրա մայրը:
Լուսինե և Իրինա Թովմասյաններ
Այս երկու գեղեցկուհի քուրյրերը ևս ունեն իրենց ընդհանուր բիզնեսը: Թովմասյան քույրերը զբաղվում են մանկական միջոցառումների կազմակերպմամբ: Քույրերին այս բիզնեսի շուրջ միավորում է երեխաների հանդեպ մեծ սերը, հարցազրույցներից մեկում էլ ասել են, որ իրենց երեխաների միջև տարբերություն չեն դնում: Բացի այդ Իրինա Թովմասյանի ամուսնուն է նաև պատկանում KAMI ակումբը, որը լավագույներից մեկն է համարվում երևանյան ակումբների շարքում:
Նառա
Երգչուհուն է պատկանում Երևանի ամենաթանկարժեք օպտիկական խանութ-սրահներից մեկը:
Արամե - «Արամե» Կառաօկե ակումբ
Արամեն առաջիններից էր, ով իր անունը օգտագործեց սեփական բիզնեսը ստեղծելու մեջ: Արդեն մի քնաի տարի է ինչ գործում է երգչի անունով բացված ակումբը, որի հենց սեափականտերն էլ Արամեն է:
16:33
16:14
15:58
15:41
15:22
15:08
14:45
14:33
14:15
13:58
13:48
13:41
13:32
13:19
13:03
12:52
12:33
12:06
11:36
10:16
13:48 17.10.25
15:58 17.10.25
15:41 17.10.25
13:58 17.10.25
15:08 17.10.25
15:22 17.10.25
16:14 17.10.25
14:45 17.10.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35