Ավելի քան 150 հազար ֆրանսիացիներ ստորագրել են միջնորդագիր ընդդեմ երկրի նախագահի կնոջը՝ Բրիժիտ Մակրոնին առաջին տիկնոջ պաշտոնական կարգավիճակ տրամադրելուն։ Այս մասին գրում է Huffington Post պարբերականը։
Նախընտրական արշավի ընթացքում Էմանուել Մակրոնը հաստատել է, որ հաղթանակի դեպքում իր կինը հասարակական դեր կխաղա՝ ընդգծելով, որ դա չի վճարվի հարկատուների գումարներից։ Այժմ առաջին տիկնոջ կարգավիճակի մասին հարցն ուղարկվել է Ֆրանսիայի ազգային ժողովի դիտարկմանը։
Միջնորդագրի տեքստում արշավի կազմակերպիչ Տիերի Փոլ Վալետը, ով գլխավորում է «Ազգային հավասարություն» հասարակական շարժումը, ընդգծել է, որ Բրիժիտ Մակրոնն ունի 2 կամ 3 օգնական, 2 քարտուղար և անվտանգության 2 աշխատակից։ Նրա կարծիքով՝ դա միանգամայն բավարար է։ «Չկա որևէ պատճառ, որի համար պետության ղեկավարի կինը կարողանա գումար ստանալ պետական միջոցներից»,-հայտնել է նա։
Միջնորդագրի տեքստն արշավի նախաձեռնողների կողմից տեղադրվել է change.org կայքում։ Փաստաթուղթը, որը հավաքել է ավելի քան 150 հազար ստորագրություն, հասցեագրված է նախագահ Էմանուել Մակրոնին և կառավարության ղեկավար Էդուար Ֆիլիպին։
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55