Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից խոշտանգում կատարելու և բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքերի վերաբերյալ ստացված հաղորդումների հիման վրա:
ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնում են, Երևանի բնակիչ Ռ. Հ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2017 թվականի հունիսի 19-ին բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության Արտաշատի բաժին, որտեղ նույն բաժնի մի քանի աշխատակիցներ իրեն ծեծի են ենթարկել, հայհոյել և նվաստացրել` պահանջելով խոստովանել իր կողմից չկատարված գողությունները: ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնում Ռ. Հ.-ին ծեծի ենթարկելու մասին Հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել նաև վերջինիս մայրը` Ա. Ա.-ն:
ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշտանգում կատարելու վերը նշված դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով:
Վերը նշված քրեական գործի նախաքննության ընթացքում Ռ. Հ.-ն նաև հաղորդում է տվել ոստիկանության մեկ այլ բաժնի աշխատակիցների կողմից կատարված առերևույթ հանցագործության վերաբերյալ: Մասնավորապես, Ռ. Հ.-ն հայտնել է, որ 19.05.2017թ.-ին բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնականի բաժին, որտեղ ժամանած Էրեբունու բաժնի աշխատակիցները ծեծի են ենթարկել իրեն` պահանջելով խոստովանել նշված բաժնի կողմից սպասարկվող տարածքում իր կողմից չկատարված գողությունները:
Հիշյալ դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
15:30
14:13
14:03
20:04
19:52
19:50
19:45
11:04
10:46
10:38
10:29
10:06
09:39
09:18
09:03
20:53
18:33
18:09
17:33
17:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44