Հայ բոլշևիկների կամ կոմունիստների, ռուս գրողների անվանումներով փողոցները և դպրոցները պետք է վերանվանվեն: Այսպիսի նախաձեռնության մասին է պատմել Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ, Երևանի քաղաքապետարանի կրթության, մշակույթի, սոցիալական հարցերի հանձնաժողովի ղեկավար Արայիկ Հարությունյանն «Ազատություն» ռադիոկայանի եթերում:
«Այս պահին այդպիսի նախաձեռնություն՝ փաստաթղթային տարբերակով, չկա, բայց պետք է սկսել քննարկումները կոնկրետ գործիչների, կոնկրետ անվանումների հետ կապված»,- ասել է Արայիկ Հարությունյանը:
Ըստ նրա՝ այս խնդիրը վաղուց է բարձրացվում: 90-ականներին, երբ Հայաստանն անկախություն ձեռք բերեց, այդ պահից ի վեր խորհրդային ժամանակվա ժառանգությունից մնացած անվանումներով շատ փողոցներ անվանափոխվեցին:
«Այս գործընթացը կիսատ մնաց: Մենք պետք է քննարկումներ սկսենք և ամբողջացնենք այս պրոցեսը, որովհետև, այնուամենայնիվ, այդ անվանումներն այն ժամանակահատվածի սիմվոլներն են: Պետք է քննարկենք, թե այդ մարդիկ ինչ դրական ու բացասական ներդրում են ունեցել մեր պատմության մեջ, արժեհամակարգ են ստեղծել: Նույն Միկոյանի անվան փողոց ունենք, Կասյանի անվան փողոց»,- հիշեցրել է «Ելք» խմբակցության ավագանին:
Նրա խոսքով՝ խնդիրն այն է, թե ինչու են բողոքները քիչ: Քաղաքացիներին պետք է հստակ ներկայացնել, թե ովքեր են այս մարդիկ, որովհետև նրանցից շատերն իրենց «հերոսներին» վատ են ճանաչում, սա նաև կրթական խնդիր է, որը գալիս է դպրոցներից:
«Սա մի ամբողջական պրոցես է, չեմ կարծում, որ այն արագ է ավարտվելու, որովհետև, այնուամենայնիվ, իշխանությունների մեջ էլ մեծ դիմադրություն կա սրա հետ կապված: Որովհետև նրանց մի մասն այդ արժեհամակարգի, կոմունիստական, բռնատիրական համակարգի կրողներ են և, բնական է, որ այդ դիմադրությունը պետք է լինի»,- ասել է Արայիկ Հարությունյանը:
Նա կարծում է, որ դիմադրություն կա նաև ռուսական ազդեցության պատճառով: «Ես պաշտոնյաներից մեկի հետ քննարկում էի, թե ինչու է դիմադրում Լենինգրադյան փողոցի անվանումը Ազգալդյանի անունով փոխելու հետ կապված, նա մի ասաց, որ երբ մենք Նժդեհի արձանը դրեցինք, ռուսական մամուլում Հայաստանի հասցեին քննադատության տեղատարափ եղավ: Դուք պատկերացնո՞ւմ եք, եթե մենք Լենինգրադյան փողոցի անունը փոխենք Ազգալդյանի անունով: Մենք ունենք այսպիսի արժեհամակարգ կրող պաշտոնյաներ, որոնք անընդհատ խոչընդոտում են այդ պրոցեսներին»,- ասել է Երևանի քաղաքապետարանի կրթության, մշակույթի, սոցիալական հարցերի հանձնաժողովի ղեկավարը:
Ըստ նրա՝ երբ մենք ունենք Միկոյանի անվան փողոց, դա նշանակում է, որ մենք գնահատում ենք այն բացասական ներդրումը, որ այդ մարդն ունեցել է մեր պատմության մեջ: Նա հիշեցրել է, որ նրա ստորագրությամբ բազմահազար հայեր գնդակահարվել են կամ աքսորվել:
«Մինչ փողոցն անվանակոչելը՝ արձանն էին ուզում տեղադրել, բողոքի ցույց եղավ, և այդ ցույցերն ու դժգոհությունները ստիպեցին, որ քաղաքական ուժերը հետ կանգնեն դրանից: Իհարկե, ավագանին որոշում էր ընդունել Միկոյանի կիսանդրին տեղադրելու, բայց այն սպառնալիքները, որ եղան քաղաքացիական հասարակության կողմից, այդ թվում նաև իմ կողմից, որ այդ կիսանդրին դնելուն պես պղծվելու է, որովհետև դնում ենք փաստացի հանցագործի կիսանդրի, նրանք հետ կանգնեցին»,-տեղեկացրել է Արայիկ Հարությունյանը:
Ըստ նրա՝ հստակ էր, որ նման արժեհամակարգ կրող սիմվոլը չի կարող Երևանում տեղ ունենալ: Սրանով է նաև պայմանավորված, որ «Ելք» խմբակցության ավագանին հանդես է գալու նման նախաձեռնությամբ, իհարկե, յուրաքանչյուր դեպք քննարկելու են:
tert.am
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26