Հարավ-արևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ՀԱՊԱ) անդամ երկրների արտգործնախարարների հանդիպման ժամանակ Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում առանձնազրույց են ունեցել Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները:
Ինչպես հայտնում է թուրքական «Հաբեր Թյուրք» լրատվական կայքը, Մևլութ Չավուշօղլուն լրատվամիջոցների հետ զրույցում պատմել է, որ «բացի թուրքական լոլիկից՝ Ռուսաստանի և Թուրքիայի միջև որևէ խնդիր չի մնացել»:
Կողմերը քննարկել են տնտեսական՝ առավել լայն համագործակցության հեռանկարը, սակայն թուրքական լոլիկի՝ Ռուսաստան ներկրման արգելքի չեղարկման հարցում առաջընթաց այդպես էլ չի գրանցվել:
Հայտնի է, որ Սերգեյ Լավրովն ու Մևլութ Չավուշօղլուն նաև անդրադարձել են Սիրիայի հիմնախնդրին և Աստանայում կայանալիք նոր բանակցություններին ընդառաջ տարվող նախապատրաստական աշխատանքներին:
Հիշեցնենք, որ Թուրքիայի և ՌԴ-ի հարաբերությունները սրվել էին թուրք-սիրիական սահմանին ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցումից հետո: Դրանից հետո Ռուսաստանը պատժամիջոցներ էր սահմանել Թուրքիայի նկատմամբ՝ արգելելով այդ երկրից մի շարք սննդամթերքների, թռչնամսի, մրգերի ներմուծումը, ինչպես նաև սահմանափակել էր ռուս զբոսաշրջիկների՝ Թուրքիայի հանգստավայրեր այցելելու հնարավորությունը։ Սակայն անցյալ տարվա ամռան սկզբին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներողություն է խնդրել ռուսական իշխանություններից կատարվածի համար, ինչին հաջորդել են երկու երկրների հարաբերությունների վերականգնման աշխատանքները։
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55