Գյումրեցի Ալեքսան Առաքելյանն իր համար ավելի լավ ճակատագիր չէր պատկերացնում, քան հայրենիքի պաշտպան լինելը:
«Սահմանից հեռու նա իր կյանքը չէր պատկերացնում: Անգամ տանը գտնվելիս էլ իր զինվորական հոգսերով էր տարված»,-Հանրային հեռուստաընկերության «Նվիրյալներ» հաղորդաշարին տված հարցազրույցում ասել է զինվորականի կինը՝ Մերին:
Ալեքսանի հայրը խորհրդային բանակի ենթասպա Գևորգ Առաքելյանն է:
«Ինձ այնտեղ առաջարկեցին պաշտոնի բարձրացում, ասեցի՝ չէ, ինձ Գյումրին է ձգում»,-ասում է Ալեքսանի հայրը:
Գյումրիում էլ զինվորական ծառայությունը շարունակել է, ընտանիքի հյուրերն էլ առավելապես զինվորականներ էին լինում:
«Ալիկս տասներերոդ դասարան էր՝ հարցրեցի, ի՞նչ մասնագիտություն ես ընտրելու: Ասեց՝ ես քո ուղով առաջ եմ գնալու, դու ենթասպա ես, ես պետք է դառնամ գեներալ»,-հիշում է հայրը:
Հրամանատարները նրան բնութագրում են որպես ազնիվ, հավատարիմ, մաքուր, համարձակ, սկզբունքային, հայրենասեր, բանիմաց մարդ ու սպա:
Ջաբրայիլում ծառայություն անցած զինվորական բոլոր կոչումները, իսկ որ ավելի կարևոր է, զինվորների հարգանքը, սերն ու նվիրվածությունը վաստակել է իր քրտնաջան աշխատանքի շնորհիվ: Նա հենց Ջաբրայիլում էր անցել ժամկետային ծառայությունը, իր ցանկությամբ նշանակվել է այստեղ:
«Շատ խիստ հրամանատար էր, բայց դրա հետ մեկտեղ երեխեքն ուզում էին ընկնել Առաքելյան Ալիկի գումարտակ, զինվորների կողքին էր»,-ասում է հայրը:
Ապրիլյան պատերազմում էլ զինվորներին մենակ չի թողել, մարտն անձամբ է ղեկավարել: Հինգ սպա էին և մեկ շարքային՝ փոխնդգապետներ Ալեքսան Առաքելյանը, Օնիկ Գրիգորյանը, Ռոման Պողոսյանը, մայոր Սուրեն Մելքոնյանը, ավագ լեյտենանտ Մաքսիմ Գրիգորյանը, սանհրահանգիչ Սաշա Գալստյանը:
Առաքելյանը երկու երեխա ունի: Կինը պատմում է, որ որդու ատամհատիկին իրերի մեջ Ալեքսանը նաև ուսադիրներն էր դրել՝ հույս ունենալով, որ որդին էլ կընտրի զինվորականի ճանապարհը:
Իսկ մինչ այդ տասնամյա դուստրը՝ Աստղիկն արդեն բոլորին հայտարարել է, ցանկանում է դիպուկահար դառնալ, հոր վրեժը լուծել:
Ալեքսան Առաքելյանը ծնվել է 1982 թվականին, Գյումրի քաղաքում: Սովորել է Գյումրու տեղի դպրոցում: Դպրոցն ավարտելուց հետո 2001 թվականին ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ: 2004 թվականին, ավարատելով ինստիտուտը 10 տարի ծառայել է հարավային սահմանին՝ որպես դասակի հրամանատար: 2014 թվականին ուսումը շարունակել է ռազմական ակադեմիայում, որից հետո տեղափոխվել Վարդենիսում գտնվող զինվորական երկրորդ կորպուս՝ որպես ծառայության պետ: Հետագայում անցել է հարավային սահման և նշանակվել հրամանատարի մարտական գծով առաջին տեղակալ: Փոխգնդապետ Ալեքսանի անունով Գյումրիում բացվել է պուրակ:
Ապրիլի 2-ի լուսաբացին ժամը 6-ի սահմաններում, Ալեքսանը և ևս 4 սպա «Ուազ» մեքենայով մեկնել են դիրքեր՝ ընկերներին օգնելու: Սակայն, տեղյակ չեն եղել, որ դիրքը գրավված է թշնամու կողմից: Երբ նկատել է, որ անօդաչու սարքը նկարում է վաշտը, զինանոցն ու իր աշխատասենյակը, զորքին կարգադրել է անմիջապես դուրս գալ վաշտից։ Ալեքսանը, շտապելով ցանկացել է գրավել դիրքը: Հասնելով դիրք, մեքենան ընկել է շրջափակման մեջ: Զինակից ընկերների զոհվելուց հետո, ուսից վիրավորում է ստացել, սակայն շարունակել է կռվել մինչև մահացու վիրավորում ստանալը: Այդ վիճակում 30 մետր վազելով առաջ է գնացել և նռնակով պայթեցրել թշնամու զինվորներին։ Ցավալի լուրը հասել է ապրիլի 10-ին, երբ հայկական կողմին էր հանձնվել ապրիլի 2-ից 5-ը ծավալված ռազմական գործողությունների արդյունքում անհետ կորած 18 զինծառայողների մարմինները: Նրանց մեջ էր նաև Ալեքսան Առաքելյանի մարմինը:
Փոխգնդապետի խոշտանգված դին թշնամին վերադարձրել է 18 ադրբեջանցի զինծառայողի դիակների դիմաց:
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26