SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 5-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 01:20-ի սահմաններում ձախ գոտկային շրջանի կտրած-ծակած վերք ախտորոշմամբ Վաղարշապատի բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի, ինչի մասին հիվանդանոցից տեղեկությունը փոխանցել են ոստիկանության Վաղարշապատի բաժին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Գրիգորյանի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցի բնակիչ, 33-ամյա Սարգիս Սիմոնյանն է, ով, ըստ բժիշկների հայտարարության՝ կատարվածի մասին ի վիճակի չէ բացատրություն տալու, քանի որ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Վաղարշապտի ոստիկանները պարզել են նաև, որ նրան հիվանդանոց են տեղափոխել Աշտարակի խճուղու վրա գտնվող «Նոր Դվին» ռեստորանային համալիրից, որտեղ բակում վիճաբանություն է տեղի ունեցել նրա և անհայտ անձի միջև և անհայտ անձը սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է Ս. Սիմոնյանին: Փաստի առթիվ ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ –հետախուզական գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու համար: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
© shamshyan.com
15:30
14:13
14:03
20:04
19:52
19:50
19:45
11:04
10:46
10:38
10:29
10:06
09:39
09:18
09:03
20:53
18:33
18:09
17:33
17:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44