Հայաստանում ընտանեկան բռնության դեպքերը գնալով ավելի են դաժանանում: Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը կարծում է, որ սա արդյունք է «Ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրա դեմ պայքարի» օրենքի բացակայության: Իրավապաշտպանի խոսքով, ընտանեկան բռնության ենթարկվող կանայք շատ հաճախ տարիներ շարունակ ապրում են բռնարարի հետ, որն էլ ի վերջո ողբերգական ելք է ունենում՝ կնոջ կամ ամուսնու սպանությամբ:
«Դինամիկայի տեսանկյունից դեպքերի դաժանացում կարող ենք դիտարկել, նաեւ իրավապահ համակարգի զգոնության բարձրացում: Տարիներ շարունակ իրավապաշտպան կազմակերպություններն ու կանանց պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ները շատ էին բարձրաձայնում ընտանեկան բռնության մասին, սակայն, իրավապահ համակարգն այդ դեպքերին ուշադրություն չէր դարձնում: Եթե մենք կնասպանության դեպք էինք ունենում, իրավապահները միանգամից որակում էին, որ ամուսինն ինչ-որ պատճառով (հաճախ խանդի հողի վրա) սպանել է կնոջը, սակայն, սա որպես ընտանեկան բռնության դեպք չէր դիտարկվում»,-ասաց Զարուհի Հովհաննիսյանը:
Նրա խոսքով, իրավապահ մարմինների՝ ընտանեկան բռնության դեպքերի նկատմամբ զգոնության բարձրացումը կապված է դեպքերի դաժանացման հետ. մահվան ելքերով են, դրանք հասարակական հնչեղություն են ստանում եւ հանրային ուշադրությունը սեւեռվում է դրա վրա եւ իրավապահներն ավելի շատ են սկսում դրան ուշադրություն դարձնել:
Իրավապաշտպանի խոսքով, Հայաստանում բռնության ենթարկվող կանայք շատ հաճախ այդ մասին չեն բարձրաձայնում նաեւ այն պատճառով, որ համապատասխան օգնություն եւ իրավական գնահատական ստանալու հույս չունեն. պետությունը որեւէ կերպ չի աջակցում մարդկանց, որոնք ընտանեկան բռնության են ենթարկվում. «Եթե նրանք կարող են իրավապաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններին են դիմում, ինչ-որ չափով ստանում են օգնություն, որը շատ քիչ է: Տեղի է ունենում դանակի 21 հարվածով կնասպանություն, սակայն, հանցագործին ընդամնեը 3.5 տարով են ազատազրկում, նմանատիպ ոչ բավարար պատիժների դեպքում մենք ունենում ենք անպատժելիության մթնոլորտ, որը խրախուսում է տղամարդկանց շարունակել բռնարար արարքը ընտանիքի ներսում»:
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26