Հուլիսի 31-ից օգոստոսի 6-ը Բուլղարիայի Բլագոևգրադ քաղաքում տեղի է ունեցել 24-րդ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադան (IMC), որին մասնակցել են աշխարհի 71 համալսարանի թիմեր (331 մասնակից):
ԿԳՆ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, մրցույթին Հայաստանը ներկայացրել են Երևանի պետական, Հայաստանի Ամերիկյան և Սլավոնական համալսարանների թիմերը: ՀՀ թիմերը բարձր արդյունքներ են արձանագրել՝ նվաճելով երկու ոսկե, երկու արծաթե և երկու բրոնզե մեդալ:
Երևանի պետական համալսարանը ներկայացված էր 4 մասնակիցներով, որոնցից երկուսը՝ Ալբերտ Գևորգյանը և Վազգեն Միքայելյանը, արժանացել են ոսկե, իսկ Ավետիք Կարագուլյանը և Գևորգ Մնացականյանը՝ արծաթե մեդալների: Օլիմպիադան անց է կացվել և՛ անհատական, և՛ թիմային հաշվարկներով:
Ալբերտ Գևորգյանն անհատական հաշվարկում զբաղեցրել է պատվավոր 15-րդ տեղը: Թիմային առաջնությունում Երևանի պետական համալսարանի թիմը գրավել է 7-րդ տեղը: Սա աննախադեպ արդյունք է ԵՊՀ-ի թիմի համար: Մինչ այս լավագույն արդյունքը թիմային հաշվարկում եղել է 15-րդ տեղը: Հայաստանի Ամերիկյան համալսարանի ուսանող Արտյոմ Քոսյանը և Սլավոնական համալսարանի սան Հրաչյա Քոչարյանն արժանացել են բրոնզե մեդալների:
Ուսանողական միջազգային օլիմպիադայի Հայաստանի թիմերը ղեկավարել և մարզել է ԵՊՀ և ՀԱՀ դասախոս Կարեն Քեռյանը, ով թիմի ղեկավարներից արդյունավետությամբ 4-րդն էր:
Մաթեմատիկայի միջազգային ուսանողական օլիպիադայում առաջին տեղը զբաղեցրել է Իսրայելի ազգային թիմը, իսկ երկրորդ և երրորդ տեղերը գրավել են Պետերբուրգի պետական համալսարանի և Մոսկվայի ֆիզիկատեխնոլոգիական ինստիտուտի թիմերը: IMC ուսանողական միջազգային մաթեմատիկական օլիմպիադան առաջին անգամ անց է կացվել 1994թ.-ին:
15:30
14:13
14:03
20:04
19:52
19:50
19:45
11:04
10:46
10:38
10:29
10:06
09:39
09:18
09:03
20:53
18:33
18:09
17:33
17:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44