Agfa HealthCare կազմակերպությունը շուրջ 30 տարի է, ինչ ռադիոլոգիական սարքավորումների տեխնիկական հագեցում, միասնական համակարգերի ներդրում և այլ ծառայություններ է մատուցում ԱՄՆ-ում, Կանադայում, Եվրոպայում, Չինաստանում, Ռուսաստանի Դաշնությունում։ Կազմակերպությունը Մոսկվայում ներդրել է ռադիոլոգիական սարքավորումներով հագեցած պոլիկլինիկաների միասնական համակարգ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, էլեկտրոնային այդ համակարգը հնարավորություն է ընձեռում ոչ միայն պահպանել հետազոտությունների պատկերները, այլև բոլոր պոլիկլինիկաների մասնագետները միաժամանակ առցանց կարող են տեսնել և քննարկել այս կամ այն հետազոտության արդյունքները, ինչպես նաև կազմակերպել կոնսիլիումներ։ Անհրաժեշտության դեպքում կարելի է օգտվել հեռաբժշկության հնարավորությունից և խորհրդակցել այլ երկրների մասնագետների հետ։
Այս ամենի մասին ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին տեղեկացրել են Agfa HealthCare-ի ներկայացուցիչներ Աման Ջանաբաևը և Ռոման Ռիժկովը։ Նրանք նշել են, որ Մոսկվայի պոլիկլինիկաների միասնական համակարգի շնորհիվ բարձրացել է աշխատանքի արդյունավետությունը և որակը, հիվանդները երեք ամիս սպասելու փոխարեն հետազոտվում են 2-3 օրվա ընթացքում։
Նախարարը նրանց ծանոթացրել է մեր երկրում ներդրված էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրման ընթացքին և ընձեռող հնարավորություններին։ Քննարկվել են Հայաստանի էլեկտրոնային առողջապահական համակարգում նոր հնարավորություններ ներդնելուն վերաբերող հարցեր։
15:25
15:15
15:02
14:04
13:46
13:25
13:04
11:04
10:27
10:03
09:35
09:03
13:03
12:28
12:02
10:36
10:02
14:25
14:07
13:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44