ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը օգոստոսի 8-ին ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի Լորդերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանը:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԺ լրատվության և հասարակայնության հետ կապեր վարչությունից, ողջունելով հյուրերին խորհրդարանում՝ Արա Բաբլոյանը բարձր է գնահատել Քերոլայն Քոքսի հայանպաստ գործունեությունը, նրա հավատարմությունը համամարդկային արժեքներին ու ժողովրդավարության սկզբունքներին և մեր երկրի ու ժողովրդի նկատմամբ ունեցած ջերմ վերաբերմունքը:
ՀՀ ԱԺ նախագահը կարևորել է բարոնուհու՝ հայ-բրիտանական կապերի զարգացման ու ամրապնդման գործում ունեցած դերակատարությունը:
Արա Բաբլոյանը գոհունակությամբ փաստել է, որ Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև երկկողմ հարաբերությունների օրակարգը հետզհետե ընդարձակվում է՝ արձանագրելով նաև քաղաքական շփումների աշխուժացում:
ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստանում ընթացող տնտեսական և ժողովրդավարական բարեփոխումներին Միացյալ Թագավության կառավարության աջակցության համարև կարևորել խորհրդարանական կառավարման մեծ փորձ ունեցող երկրի փորձի կիրառումը Հայաստանում:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը՝ խորհրդարանի ղեկավարը կարևորել է Միացյալ Թագավորության հավասարակշռված դիրքորոշումն այդ հարցում և նշել. «Հավասարապես ցավում եմ թե՛ հայ, թե՛ ադրբեջանցի երիտասարդների մահվան համար. այդ երիտասարդները մեղավոր չեն, որ խնդիրն իր լուծումը չի գտնում բանակցային սեղանի շուրջ»: Արա Բաբլոյանի խոսքով՝ աշխարհը պետք է ընդունի արցախցիների ազատ ապրելու իրավունքը. Հայաստանը և Ադրբեջանը հնարավորություն ունեն այդ հարցի շուրջ խաղաղ բանակցելու:
Բարձր գնահատելով Միացյալ Թագավորության դերը համաշխարհային քաղաքակրթության զարգացման գործում՝ ՀՀ ԱԺ նախագահը կարևորել է Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը, ժողովրդավարության կայացմանը, խոսքի ազատության զարգացմանն ուղղված գործընթացները՝ ընդգծելով Եվրոպայի և Ասիայի միջև երկխոսության անհրաժեշտությունը:
Բարոնուհի Քերոլայն Քոքսը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ՀՀ Ազգային ժողովի նախագահին փոխանցել բրիտանացի գործընկերների ողջույնները: Անդրադառնալով մեր երկրում ընթացող բարեփոխումներին՝ բարոնուհին նշել է, որ հայ ժողովուրդը ոչ միայն վերապրեց, այլև վերակենդանացավ: Քերոլայն Քոքսը սիրով արձանագրել է Հայաստանում տեղի ունեցած առաջընթացը՝ նշելով, որ այստեղ ստացած իր տպավորություններն ուզում է ներկայացնել ողջ աշխարհին:
Բարոնուհին նշել է. «Ես որդեգրել եմ մի սկզբունք. ունենալ բաց աչքեր, ականջներ ու միտք: Եվ ուզում եմ տեսածս ներկայացնել աշխարհին»:
Քերոլայն Քոքսը նշել է. «Ադրբեջանը շարունակաբար ագրեսիվ քաղաքականություն է վարում Հայաստանի և Արցախի նկատմամբ: Աշխարհի կողմից պիտի ճանաչվի նաև Ադրբեջանի կողմից իրականացված Նախիջևանի հայկական բնակչության արտաքսումը և մշակութային հուշարձանների ոչնչացումը»:
Հանդիպման ավարտին բարոնուհին զբոսնել է խորհրդարանի այգում և տեսել տարիներ առաջ իր ձեռքով տնկված խնձորենին:
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26