Վերջին օրերի աննախադեպ շոգ եղանակը «Հանուն կայուն մարդկային զարգացման» հասարակական կազմակերպության նախագահ Կարինե Դանիելյանը բացատրում է գլոբալ կլիմայական փոփոխություններով: Ըստ նրա՝ աշխարհով մեկ այնպիսի երևույթներ են տեղի ունենում, որոնք մոլորակի բնակչությանը լուրջ խնդիրների առաջ են կանգնեցնում:
Մասնագետի խոսքով՝ մոլորակի մի հատվածում հորդառատ անձրևներ են, սելավներ, ջրհեղեղներ, մեկ այլ հատվածում՝ հրդեհներ, ինչի արդյունքում անտառներ ու բնակավայրեր են ոչնչանում: Մեր երկրում, մասնավորապես՝ մայրաքաղաքում արձանագրվող բարձր ջերմաստիճանը, Կարինե Դանիելյանի համոզմամբ, այդքան անհարմարություն չէր պատճառի մեր քաղաքացիներին, եթե խորհրդային տարիներից հետո սկսված և մինչ օրս շարունակվող անկանոն քաղաքաշինությունը չլիներ: Տիկին Դանիելյանի խոսքով՝ քաղաքը կանաչ տարածքների հաշվին այնքան է խտացել ու երկաթբետոնով, ասֆալտով պատվել, որ մայրաքաղաք մուտք գործած ջերմային ալիքները անգամ գիշերը չեն հեռանում, և քաղաքը չի զովանում: Բնապահպանի համոզմամբ՝ մեզ մոտ կլիմայի դեստաբիլիզացում է, որովհետև ձմռանը աննախադեպ ցրտեր են լինում, ամռանը՝ անսովոր շոգեր: Ըստ նրա՝ օրեր շարունակվող բարձր ջերմաստիճանը բացասաբար է ազդում մարդկանց առողջության վրա, ուստի Հայաստանը պետք է բարեխիղճ կատարի կլիմայի փոփոխության հետ կապված կոնվենցիայի պահանջները, որոնք վավերացրել է ի թիվս այլ կոնվենցիաների: Տիկին Դանիելյանի ներկայացմամբ՝ իրավիճակը փոխելու երկու ճանապարհ կա՝ կանխարգելել, այսինքն՝ արտանետումները մթնոլորտ կրճատել և էկոհամակարգային մոտեցում ցուցաբերել, և երկրորդ՝ ադապտացնել՝ ինչքան հնարավոր է միջոցներ ձեռնարկել, որպեսզի որքան հնարավոր է գլոբալ այդ փոփոխություններից չտուժենք:
Սակայն, բնապահպանի համոզմամբ, մեր երկրում ամեն ինչ հակառակն է արվում. «Նախ ՝ կանաչ տարածքները՝ Մոնումենտից մինչև Սարի թաղ, այդ ամբողջ անտառները հենց ստեղծված էին երկու նպատակով՝ կենտրոնը ապահովել մաքուր օդով և այդտեղ պահպանել միկրոկլիման և երկրորդ՝ որպեսզի այդտեղ սողանքներ և սելավներ չլինեն:
Տիկին Դանիելյանի պատմելով՝ երբ ուսանողների հետ փորձել են նշյալ հատվածի անտառը վերականգնել՝ ծառեր են տնկել, Արտակարգ իրավիճակների նախարարությունն այդ տարածքում մինի հրդեհներ է կազմակերպել՝ պատճառաբանելով, որ նախազգուշական հրդեհներից խուսափելու համար է:
«Մենք ուսանողների հետ գնում էինք, օգնում էինք, որ այդ անտառը վերականգնվի, հետո տեսանք՝ ուսանողների աշխատանքը դրել վառում են, հարցնում եմ՝ ի՞նչն է խնդիրը, ասում են՝ նախազգուշական հրդեհ է: Այսպես կոչված, «նախազգուշական» հրդեհներ որևէ քաղաքում չեն արվում, միայն անտառներում են արվում, բաց տարածքներում, որտեղ մարդու վերահսկողությունը դժվար է, բայց քաղաքներում չեն արվում: Հետո էլ կառավարությունը դա բաժանեց օլիգարխներին, որ կառուցեն իրենց վիլլաները: Այդ տարածքները, որ պետք է մեղմեին մեր մայրաքաղաքում միկրոկլիման, հիմա հակառակ դեր են կատարում, այդտեղ չինական պատեր են բարձրացել»,- ասում է Կարինե Դանիելյանը»,-գրում է Առավոտ թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26