Տավուշի մարզի Բերդ քաղաքի Սորան ազգային պարկում օգոստոսի 12-ին և 13-ին արդեն 6-րդ անգամ կանցկացվի «Շամշադինի մեղրի և հատապտուղների փառատոն»: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց «Տավուշի հոգևոր վերածնունդ հիմնադրամի» տնօրեն Հայկ Չոբանյանը՝ ավելացնելով, որ փառատոնը մեկնարկում է «Ջազը սահմանին» նախաձեռնությամբ։
«Այս տարի նույնպես ելույթ կունենա «Հայաստանի պետական ջազ նվագախումբը»՝ Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ: Ծրագիրն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» նախաձեռնության հետ համատեղ: Հաջորդ օրը տեղի բնակիչները կներկայացնեն իրենց հավաքած մեղրն ու հատապտուղները, դրանցից պատրաստած ուտեստները»,- ասաց նա:
Հայկ Չոբանյանը գտնում է, որ այս փառատոնը հրաշալի հնարավորություն է Տավուշի մարզում զբոսաշրջության զարգացման համար: Նա մատնացույց արեց, որ նախորդ տարի միջոցառման մասնակիցների թիվը գերազանցել է 2000-ը, ինչը թույլ է տալիս խոսել զբոսաշրջության ներուժի մասին:
«Նպատակն այն է, որ տարածաշրջանում տնտեսական, սոցիալական, մշակութային զարգացում լինի: Այս տրամաբանությամբ է ձևավորվել փառատոնը: Առաջինը գյուղատնտեսական նշանակություն է՝ հատկապես մեղրի և հատապտուղների արտադրությունը, քանի որ այս տարածաշրջանը մեղրի արտադրության հսկայական ներուժ ունի, իսկ փառատոնների անցկացումն այստեղ մեղրի արտադրության ծավալներն ավելացրել է»,- ընդգծեց նա:
Հայկ Չոբանյանի խոսքով՝ վերջին տարիներին այս փառատոնում մեծ է հատկապես երիտասարդների ակտիվությունը: Նաև ամեն տարի մի նոր բաղադրիչ է ավելանում փառատոնին:
Խոսելով զբոսաշրջության ենթակառուցվածքների մասին՝ նա ասաց, որ դրանք ավելացել են և այս ոլորտում առաջընթաց կա։ «Դեռևս վեց տարի առաջ հյուրանոցային որակյալ ծառայություններ գոյություն չունեին, չկային ռեստորաններ, իսկ այժմ այդ ոլորտում զարգացում կա: Թեպետ ծառայությունները հիմա ավելի բարձր մակարդակով են մատուցվում, միևնույն է, այս ոլորտը դեռևս թերզարգացած է: Երկու հիմնական խնդիր կա՝ առաջինն այն է, որ Տավուշը սահմանամերձ գոտի է և ռիսկային է ներդրողների համար: Երկրորդն այն է, որ բավականին հեռու է մայրաքաղաքից»,- բացատրեց նա:
Հայկ Չոբանյանը շեշտեց, որ փառատոնի հիմքում է նաև տեղի մարդկանց և խոհանոցի հետ ծանոթանալու հնարավորությունը: Վերջինս կարևորեց այն, որ նման միջոցառումներով պետք է հանրայնացնել տեղի մշակույթը, իսկ երկում առկա այլ մշակութային նորությունները բերել Տավուշի մարզ:
«Բնակչությունը ծերանում է, Բերդն անկլավ է, բայց մարդն այնտեղ շահագրգռված չէ ապրել: Եթե մարդ չլինի այնտեղ, ապա ամեն ծրագիր անիմաստ է, իներցիայով չի կարող այս տարածաշրջանը զարգանալ: Իներցիայով կարող է Գորիսը զարգանալ, քանի որ միջպետական ճանապարհի վրա է: Այս տարածաշրջանը թերակղզու նման մխրճված է Ադրբեջանի մեջ այն չի կարելի ՀՀ այլ տարածքների հետ համեմատել, դրա համար մեզ սերվիսների և ծառայությունների մասով հարկային արտոնություններ են հարկավոր»,-եզրափակեց Հայկ Չոբանյանը:
tert.am
15:30
14:13
14:03
20:04
19:52
19:50
19:45
11:04
10:46
10:38
10:29
10:06
09:39
09:18
09:03
20:53
18:33
18:09
17:33
17:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44