Փետրվարի 15-ին ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը Երևանի մնջախաղի պետական թատրոնին գործունեություն ծավալելու համար շենք է տրամադրել, բայց մինչ օրս վերանորոգման աշխատանքները չեն սկսվել: Եվ առաջիկա 4 ամսում չի էլ սկսվի: Այս մասին այսօր՝ օգոստոսի 9-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը:
«Փետրվարի 15-ին նախարարը մեզ հանձնեց տարածքի ոսկե բանալին, բայց մենք սեփականության վկայականը ստացել ենք օրերս: Նախագահի հանձնարարականով պետք է վերանորոգվի տարածքը, նույնիսկ պլանավորված էր մինչև տարեվերջ կամ մյուս տարվա սկիզբ ավարտել, բայց դեռ որոշակի ընթացակարգ պետք է անցնի»,- նշեց նա:
Դադասյանի խոսքով՝ ամեն ինչը պետք է լինի մրցույթով՝ և՛ շենքի նախագծում, և՛ շինարարությունը: Նրա հաշվարկով՝ լավագույն դեպքում 4 ամիս հետո նոր կսկսվի շինարարական աշխատանքները, որը կավարտվի մոտ 6-7 ամիս անց:
«Տարօրինակ բան պետք է ասեմ, բայց մեզ համար շատ հաճելի են այս դժվարությունները: Գործընթաց է սկսվել, որը մեկ տարի առաջ մենք չունեինք: Մենք այսօր արդեն պրոցեսի մեջ ենք, որն, անպայման, իր ավարտը կունենա. լինելու է շատ գեղեցիկ շենք»,- ասաց Դադասյանը:
Նա նաև հայտնեց, որ թատրոնի նոր շենքի նախագիծը պատրաստ լինելուց հետո դրվելու է համընդհանուր քննարկման, որպեսզի կարծիքներ հավաքվի և ձևավորվի վերջնական տարբերակը:
Հիշեցնենք, որ 2017 թ. փետրվարի 15-ին ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը Երևանի մնջախաղի պետական թատրոնին գործունեություն ծավալելու համար տրամադրել էր Ազգային գրապալատի շենքը: Իսկ գրապալատը միացել է Ազգային գրադարանին: Շենքի պայմանները թատրոնին հարմարեցված չլինելու պատճառով պետք է կատարվեն վերանորոգման աշխատանքներ:
Երևանի մնջախաղի պետական թատրոնը ստեղծվել է 1974 թվականին և պետական թատրոնի կարգավիճակ է ստացել 1983-ին:Չունենալով սեփական տարածք՝ թատրոնի բեմադրությունները ներկայացվում են Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում՝ վարձակալության հիմունքներով։
Երևանի մնջախաղի պետական թատրոնի տնօրեն Արամ Խոջոյանն էլ ասուլիսին ներկայացրեց առաջիկա մշակութային անելիքները: Մնջախաղի թատրոնը այժմ մասնակցում է մշակութային կանգառ մասշտաբային նախագծին, որի շրջանակում ներկայացումներով հանդես է գալիս Հանրապետության տարբեր քաղաքներում և գյուղերում:
«Մշակութային կանգառի շրջանակում սեպտեմբերին երկու այցելություն սպասվում Վայոց Ձորի մարզ՝ Արտաբույնք և Եղեգնաձոր: Իսկ մինչ այժմ ներկայացումներ ենք ունեցել Եղվարդում, Աբովյանում, Մարալիկում և Արթիկում»,- հայտնեց նա:
tert.am
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26