ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությունը, թե Թուրքիան մեծ դեր ունի սիրիական տագնապի հանգուցալուծման մեջ, անպայման Անկարայի դերակատարությունը դրականորեն չի երանգավորում:
Նախ, այն պարզ պատճառով, որ հայտարարությունը ունի երկրորդ բաժին, որն ակնարկում է թուրք-ամերիկյան այսօրվա լարված հարաբերությունները: Թիլերսոնը չի խոսում ընդգծված լարվածության պատճառների մասին:
Քաղաքագիտական հատուկ հմտության անհրաժեշտություն չի զգացվում ենթադրելու համար, թե ի՛նչն է ակնարկված լարվածության բուն պատճառը:
Մանավանդ որ պաշտոնական Անկարայի խոսափող նկատվող «Անատոլու»-ն չէր ուշանում դրդապատճառի բացահայտում կատարելու իր պարտականությանը մեջ:
Թուրքական լրատվամիջոցը հաղորդում էր, որ ԱՄՆ-ին պատկանող 100 բեռնատարներ Իրաքից անցել են Սիրիա, հասնելու համար քրդական Ժողովրդական պաշտպանության ջոկատների վերահսկողության տակ գտնվող Հասաքե եւ ապա Ռաքքայի հյուսիսը:
Հիմա, երկրորդական նշանակություն ունի Անկարայում գործող ԱՄՆ դեսպանության հերքումը: Գործընթացը այս դեպքում երկկողմանի է: Մի կողմից քրդական զինյալ խմբավորումներին հասած ամերիկյան օժանդակությունն է, մյուս կողմից ԻՊ-ի դեմ չեզոքացման գործողություններին թափ տալը: Այս երկրորդ ուղղությունը թվում է, որ դեռևս սահմանափակ ծիրի մեջ է ընթանում եւ գեթ այս փուլում ԻՊ-ի ամբողջական արմատախիլ անելուն միտված չէ:
Պատերազմական գործողությունների ռուս-ամերիկյան ամբողջական համաձայնությունն է, որը կարող է ահաբեկչության արմատախիլ անելուն միտող ռազմական համակարգված քայլերի դիմել, ինչը որ դեռեվս տեսանելի չէ, մանավանդ նկատի ունենալով այլ ճակատի վրա առարկայացող ԱՄՆ-ի ճշտած հակառուսական պատժամիջոցների խստացումը։ Մոսկվայի հետ դեռևս մերձեցում ապրող Անկարային չի հաջողվում կիրառել քրդական գործոնի չեզոքացման ուղղությամբ իր պատրաստած ռազմական ծրագրերը: Անկարան զիջում է նաեւ Լիբանան-Սիրիա սահմանների վրա դիրքեր գրաված ահաբեկչական խմբավորումների մաքրագործման պատերազմում: Չմոռանանք, որ մաքրագործվող խմբավորման վերաբերյալ միջազգային մամուլը հաճախ ակնարկել էր Թուրքիայից սնված, ֆինանսավորված լինելու իրողությունը:
Ժապհաթ Նուսրայի շահարկման գործոնը կորցրած Անկարան սիրիական տարածքների վրա թվում է շատ բան զիջած լինել Մոսկվային: Փոխարենը, չի հաջողվել ստանալ քրդական զինյալ երեւույթների զարգացումը կանխարգելելու երաշխիքներ: Ընդհակառակն` Վաշինգտոնը, թեեւ հերքելով, այսուհանդերձ շարունակում է օժանդակել Սիրիայի քրդերին։
Հիմա ինչպե՞ս պետք է ընկալել ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությունը, թե` Թուրքիան կարեւոր դեր ունի սիրիական տագնապի հանգուցալուծման մեջ:
Եթե զինվորաքաղաքական այս իրադրությունների տրամաբանությունը նկատի ունենանք, Թուրքիայից ակնկալվում է հանգիստ հետեւել քրդական զինյալ ուժերի տեղաշարժերին եւ նրանց հասանելի օժանդակություններին, եւ երբ անհրաժեշտ պահը գա, աշխուժորեն մասնակցել հակաահաբեկչական գործողություններին:
Անկարան հայտնվել է նեղ անկյունների առաջ: Առկախվել է նաեւ իր կողմից առաջադրված սիրիական տարածքների վրա անվտանգության գոտիներ առաջացնելու հանկերգը:
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55