Մեկնարկել է Հայագիտական համահայկական 8-րդ օլիմպիադան և Հայոց եկեղեցու պատմության մրցույթը: Ծրագիրը նպատակ ունի խրախուսել հայոց լեզվի, գրականության, պատմության և մշակույթի իմացությունն արտերկրում բնակվող հայ երեխաների շրջանում, օգնել նրանց ճանաչել Հայաստանը և ամուր կապվել հայրենիքին, նպաստել տարբեր երկրներում բնակվող աշակերտների միջև համագործակցային կապերի հաստատմանը: Մրցույթին այս տարի մասնակցում են Հայաստանի, Արցախի և 7 երկրներից (Բելգիա, Էստոնիա, Ռուսաստան, Իրան, Սիրիա, Վրաստան, Ֆրանսիա) եկած ավելի քան 100 պատվիրակներ:
Օլիմպիադային մասնակից թիմերի աշակերտների և ղեկավարների հետ հանդիպել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: Ողջունելով հանդիպման մասնակիցներին` նախարարը կարևորել է համահայկական օլիմպիադայի նշանակությունն ինչպես Հայաստան-սփյուռք համագործակցության խորացման, այնպես էլ` հայապահպանության և հայագիտության զարգացման տեսանկյունից:
Անդրադառնալով կրթության ոլորտի դերակատարմանն ազգային և պետական խնդիրների լուծման գործընթացում` նախարարը նշել է. «Եթե ժողովուրդները, որպես առանձին քաղաքակրթական արժեք, ձևավորում են իրենց մշակույթը, հոգեկերտվածքը, աշխարհընկալումն ու աշխարհայացքը, ապա դրանք ձևավորված արժեհամակարգը պահելու և պահպանելու այլ ձև չունեն, քան ստեղծել իրենց անկախ պետականությունը, որը տեր կկանգնի տվյալ տեսակին: Այս իմաստով մարդկությունը գիտակցական փուլից սկսած ստեղծել է հայտնի եռանկյունին. մի գագաթում անհատն է իր իրավունքներով, պարտականություններով, ազատություններով, մյուսում` այդ անհատների միասնությունը` ընտանիքը, և ի վերջո այդ ընտանիքների միասնությունը, որը կոչվում է ժողովուրդ կամ ազգ: Ահա այս ամբողջի մեջ որպես կարևոր երաշխիք այդ ձևաչափի պահպանման համար սկսում է աշխատել պետական համակարգը»:
Նրա խոսքով` պետությունն իբրև այդ արժեքների պահապան մեխանիզմ ունի մի քանի գործիք. մասնավորապես, կառավարման համակարգը, որով նա փորձում է ղեկավարել հասարակությանը, պաշտպանական մեխանիզմները` բանակը, և ամենակարևորը, որով պետությունները փորձում են իրենց տեսակի կամ ձևաչափի շարունակականությունն ապահովել՝ մշակույթը և կրթությունը: «Մեկ այլ հզոր ուժ կամ զենք էլ ունեն ժողովուրդները. դա նրանց հոգևոր աշխարհընկալումն ապահովող համակարգն է, այսինքն` իրենց հավատը: Հավատը, մշակույթը և կրթությունը այն հզոր ուժերն են, որով շարունակվում է տվյալ տեսակի վերարտադրությունը և զարգացումը»,-շեշտել է Մկրտչյանը:
Ըստ նրա` յուրաքանչյուր սերունդ ունի իր պարտականությունը: «Սերունդներին պատմությունը գնահատում է շատ դաժան չափանիշներով, մասնավորապես, ինչ է ստացել տվյալ սերունդը և ինչ է թողնում հաջորդին: Մեր պատմությունը այնպես է դասավորվել, որ վերջին 700 տարվա ընթացքում յուրաքանչյուր սերունդ ստացել է ավելի շատ, իսկ թողել՝ ավելի քիչ: Անընդհատ կորուստների մեջ ենք եղել և մեր պատմությունն այս իմաստով բավականին դաժան է եղել: Սակայն մենք այն երջանիկ սերունդն ենք, որ այսքան տարվա ընդմիջումից հետո հնարավորություն ունի ավելի շատ թողնել, քան ստացել է: Այսօր մենք ունենք ազատագրված տարածք, անկախ պետականություն և բանակ: Եթե կարողանանք մեր սերնդի առաքելությունը ինչ-որ ձևով հասցնել իր տրամաբանական վերջակետին, ապա հաջորդներին կթողնենք ավելի լավ վիճակ, քան մենք ստացել ենք: Մեր բոլորիս պատմական առաքելությունը երևի այստեղ է: Ունենք անկախ Հայաստան, պետականություն, որը կարևորագույն արժեքն է, ունենք Արցախ, որն ազատագրված է և պատերազմով պաշտպանել է իր անկախ ապրելու իրավունքը` ձևավորելով իր պետականությունը: Ունենք հայահոծ, հայրենիքի մեկ այլ հատված Ջավախք, որտեղ հայությունը պահպանված է և իր հայրենիքում ապրում է: Դրանից բացի ունենք Սփյուռք, այսինքն` հսկայական առանց սահմանների մի տարածք, որտեղ մեր տեսակը շարունակում է իր գործունեությունը` միշտ հայացքն ուղղելով Հայաստանի, հայրենիքի ուղղությամբ»,- նշել է Լևոն Մկրտչյանը:
Նախարարը ներկայացրել է նաև Հայաստանի գիտակրթական համակարգում իրականցվող ծրագրերը, որոնք միտված են կրթության որակի ու միջազգային հեղինակության բարձրացմանը: Հանդիպման ավարտին Լևոն Մկրտչյանը պատասխանել է նաև աշակերտների և ղեկավարների հարցերին:
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01