Ադրբեջանը սուտ տեղեկություններ տարածելով ուզում է մայր Հայաստանի ու Արցախի վարկանիշին հարվածել: Tert.am-ի հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ են ադրբեջանական լրատվամիջոցների սկսել ապատեղեկատվություն տարածել այն մասին, որ հայկական կողմը թիրախավորել է խաղաղ բնակչությանը:
«Բոլորին հայտնի է, թե ինչ գազանություններ է անում Ադրբեջանը, ադրբեջանական այսպես կոչված զինվորները, որոնք ոչ այլ ինչ են, քան մարդասպաններ, գրոհայիններ: Քնած մարդուն կացնահարած անձնավորությանը ազգային հերոս են դարձնում, գլուխ կտրող տականքին Իլհամ Ալիևը բարձրագույն շքանշանով է պարգևատրում: Հավանաբար, մենք համարժեք կերպով չենք ներկայացնում այս վայրագությունները»,- ասաց Դավիթ Բաբայանը:
Ըստ նրա՝ հայկական կողմը հիստերիայի չի մատնվում ադրբեջանական ապատեղեկատվություններից, դրա համար էլ շարունակում են այդպիսով փորձել գրավել ուշադրությունն իրենց վրա: «Բայց այն, ինչ իրենք ասում են, ուղվում է իրենց դեմ»,- հավելեց ԼՂ նախագահի մամուլի խոսնակը:
Դ. Բաբայանը նշեց, թե չի բացառվում, որ ադրբեջանական կողմը փորձում է հայկական կողմը ներկայացնել որպես ագրեսոր պետություն՝ ապատեղեկատվություններ տարածելով, թե մենք թիրախավորել ենք խաղաղ բնակչությանը: Այնինչ, Դավիթ Բաբայանը շեշտեց, որ Ադրբեջանն է ահաբեկչական պետություն, ագրեսոր երկիր և աշխարհով մեկ մենք պետք է տարածենք իրենց ահաբեկչական գործողությունները:
«Ադրբեջանական լրատվամիջոցներում 20 տոկոսն է միայն հատկացված իրենց երկրի ներսում առկա խնդիրների լուսաբանմանը, մնացած 80 տոկոսը դրանք հակահայկական հրապարակումներ են, որոնք ագրեսիա են սերմանում իրենց բնակչության շրջանում: Իսկ հայկական լրատվամիջոցների 90 տոկոսը ներքաղաքական խմորումների, ռազբորկաների մասին է: Մենք պետք է Ադրբեջանի կողմից մեր հանդեպ իրականացված վայրագությունները ավելի ակտիվ ներկայացնենք աշխարհին»,- նշեց Դավիթ Բաբայանը:
ԼՂ նախագահի խոսնակը միաժամանակ ասաց, որ միջազգային հանրությունը լավ հասկանում է, թե ինչ պետություն է Ադրբեջանը և նման կարգի «дешевый» ապատեղեկություններով չէ, որ պետք է այլ կարծիք որդեգրի:
«Այն պետությունները, ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրները, որոնք միջազգային, տարածաշրջանային խաղաղության հաստատմամբ են հետաքրքրված, լավ հասկանում են ադրբեջանական կողմի խաղերը, և «дешевый» տեղեկություններով չեն կարող իրենց կարծիքը փոխել: Կարծում եմ, որ ստահոդ տեղեկությունների տարածումը ներքին սպառման համար է, հակահայկական թմրանյութի դոզան ներարկվում է բնակչությունը խնդիրներից շեղելու համար»,- շեշտեց Դավիթ Բաբայանը:
18:44
18:22
18:01
17:35
17:17
17:07
16:55
16:47
16:29
16:12
15:45
15:23
15:06
14:46
14:22
14:03
13:46
13:22
13:03
12:42
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34