Հաճախորդները գրեթե ցանկացած ապրանք գնելուց առաջին հարցը, որ տալիս են ՝ Չինականա՞, ու հարցին հետևում է վաճառողի տարատեսակ պատասխաններ , կարճ ու կոնկրետ ՀԱ -ից մինչև ՝ մեջի մասերնա Չինաստանից , ֆիրման Գերմանականա, բայց արտադրվումա Չինաստանում, Չինական բարձր որակի ապրանք է... և այլն: Այս ամենը վաճառողի կողմից խորամանկ քայլեր են , որպեսզի վաճառի ապրանքը, քանի որ մեր մեջ մի սխալ կարծիք կա, որ Չինականը դա զիբիլ է, դա էժան է ու թափելու բան է: Այ բայց Գերմանականը, Թուրքականը, Ֆինլանդականը , Ամերիկականը դրանք վերջն են , բայց դրանք էլ թանկ են՝ փող չկա: Լավ փող չկա ուրեմն գնենք Չինականը, բայց դա էլ զիբիլ է ու թափելու բան է: Կենտրոնանում ենք այդ նախադասույան վրա ու արդեն այդ ապրանքը դարձավ զիբիլ, ցանկացած խնդրի պարագայում , անգամ եթե երաշխիքի մեջ է , փնովում են Չինացիներին: Գերմանականը կամ Թուրքականը երևի խնդիր չեն ունենում , դե դրանք թանկ են , հաստատ խնդիր չեն ունենա:
Բայց մի հատ մեծ խնդիր ունենք մենք: Մեր շրջապատում ՝ տանը, աշխատանքի վայրում , նույնիսկ հորքուրի մարդու տանը, որը Դուբայից միշտ ապրանքներա բերում ու հարմար գներով վաճառումա, ապրանքների 90 տոկոսը Չինական են: Մեկի մասերը Չինաստանից է , բայց արտադրվում է Հնդկաստանում, մյուսի բրենդը Գերմանականա, բայց արտադրվում է Չինաստանում , մի խոսքով ցանկացած ապրանք ինչ - որ կերպ կապ ունի Չինաստանի հետ: Ցանկացած արտադրող նախ և առաջ մտածում է էժան աշխատուժ մասին, այսինքն ՝ ի՞նչ անել , որ ապրանքի ինքնարժեքը հասնի մինիմալին: Չինաստանում աշխատուժը էժան է: էժան է Գերմանիայից, Թուրքիայից, Ամերիկայից: Բացի Չինաստանից էլի երկրներ կան , որտեղ աշխատուժը էժան է, օրինակ ՝ Մալազիա, և այլն: Խնդիրը որակի մեջ է: Արտադրողի ու ֆիրմայի որակի, երկիրը կապ չունի: Չինական շատ ապրանքներ կարող են լինել մի քանի անգամ որակով , քան հենց Գերմանիայում արտադրվող ապրանքները: Այսինքն երկիրը, որտեղ ապրանքը արտադրվում է որակի չափանիշ չէ:
Հիմա ամենագլխավորի մասին: Այդ գերմանական ու թուրքական ապրանքների մեծ մասն էլ արտդրվում են Չինաստանում, ուղղակի հնարավոր է, որ վերջին պտուտակը ձգվում է Գերմանիայի մի փախած գյուղի գոմերից մեկում ու վաճառողները իրենց մեջտեղից ճղում են , թե ապրանքը գերմանական է: Այնպես որ հանգիստ օգտվեք չինական ապրանքներից, որովհետև մնացած 90 տոկոսի դեպքում ձեզ խաբում են , որ ապրանքը գերմանական է: Գերմանական կարող է լինել բրենդը, կամ վերջում ձգած պտուտակը:
Հ.Գ. հենց հիմա շրջեք ձեր տանը, եթե հին ռուսական լամպվի հեռուստացույց չունեք, ապա ձեր տան բոլոր ապրանքերը չինական են կամ օրինակ ՝ մալազիական :
Հ.Գ.Գ. տենաս էն Iphone-ն ու Սամսունգը որտե՞ղ են արտադրում:
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34