Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը հագուստի հարցում հետևում է պահպանողական ոճին, սակայն պահպանողական այն կարելի է անվանել մասամբ։ Նա հաճախ է հանրության մեջ հայտնվում վառ գունավորմամբ հագուստներով։ Հարցի պատասխանը հայտնի է։ Թագուհու կրտսեր որդու կինը՝ Սոֆին, պատմել է, որ նման ընտրությունը կատարվում է ոչ միայն ելնելով անձնական նախընտրությունից, այլև դա այն բանի համար է, որպեսզի թագուհին տեսանելի լինի մարդկանց բազմության մեջ։



Վառ գույնի հագուստ կրելով՝ թագուհին հնարավորություն է տալիս յուրաքանչուրին տեսնելու իր վերարկուի գոնե կոճակը, որպեսզի հետո այդ մարդը կարողանա հպարտությամբ ասել, որ ինքը տեսել է թագուհուն։ Այս մասին հայտնում է Pop Sugar-ը։







