Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի բարեփոխումների ծրագրի աշխատանքային խմբի ղեկավար Վահե Նիկոյանն այսօր հայտարարեց, թե քաղաքային տրանսպորտի բարեկարգման հիմնական շեշտադրումներից մեկն այն է, որ այլևս գծատերեր չլինեն:
Tert.am-ը Նիկոյանից հետաքրքրվեց՝ պատրա՞ստ են գծատերերի դժգոհություններին՝ հաշվի առնելով այն, որ որոշ ժամանակ առաջ արդեն իսկ որոշ երթուղիներ շահագործողներ դժգոհել էին: Վահե Նիկոյանն ի պատասխան հայտարարեց, որ եթե այսօր հայտարարում են, որ գծատերերի բացառումն իրենց համար սկզբունքային է, նշանակում է, որ ունեն քաղաքական կամք ու կարողություն այն իրագործելու:
«Մեր նոր համակարգում պետք է ներգրավված լինեն ոչ թե գծատերերը կամ մարդիկ, այլ պետք է ներառված լինեն չափորոշիչներ և մեխանիզմներ: Այս առումով՝ մարդկանց ներառելու խնդիր մենք մեր առաջ չեն դրել»,- ասաց նա:
Մեր մյուս հարցին՝ ի վերջո կյանքի կկոչվի՞ էլեկտրոնային չվացուցակների ծրագիրը, քաղաքապետի տեղակալը պատասխանեց՝ նշելով, թե ինքն անձամբ շատ կարևորում է այդ հարցը և այն, անպայման, իրականություն կդառնա:
«Հասկանալով, որ օպտիմալացմամբ երթուղային ցանցն ամբողջությամբ փոխելու է երթուղիները, մենք մեծ աշխատանք ունենք իրականացնելու այս ոլորտում: Նոր երթուղային ցանցը պետք է ունենա ոչ միայն կանգառներում էլեկտրոնային չվացուցակներ, այլև խնդիր կա նոր ծրագրային ապահովումներով հասանելի դարձնել դրանք նաև հեռախոսներով: Մենք հասկանում ենք, որ այս համակարգը երկար տարիներ չի փոխվել, և նոր մոտեցումները պետք է ամբողջությամբ ընկալելի լինեն հասարակության համար: Յուրաքանչյուրն իր երթևեկությունը պլանավորելու համար պետք է կարողանա բոլոր հնարավոր միջոցներով տեղեկատվություն ստանալ ավտոբուսների կայանելու և այլնի վերաբերյալ»,- շարունակեց Վահե Նիկոյանը:
Քաղաքապետի տեղակալը չբացառեց, որ քաղաքում տեղից տեղ շարժվելու համար ավտոբուսի փոփոխության կարիք լինի: Նրա գնահատմամբ՝ մարդը հնարավորություն է ունենալու պլանավորել իր ամբողջ երթևեկությունը:
15:30
14:13
14:03
20:04
19:52
19:50
19:45
11:04
10:46
10:38
10:29
10:06
09:39
09:18
09:03
20:53
18:33
18:09
17:33
17:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44