Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ուղերձ է հղել Երիտասարդության միջազգային օրվա առթիվ։ Ինչպես տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը, ուղերձում ասվում է.
«Սիրելի երիտասարդներ,
սրտանց շնորհավորում եմ ձեզ Երիտասարդների միջազգային օրվա առթիվ:
Գաղտնիք չէ, որ մարդու կյանքի լավագույն տարիները երիտասարդության տարիներն են, որոնք երազանքների, մտքի թռիչքի, նպատակասլացության, նաև խելահեղության, նոր գաղափարների ու գործերի ստեղծման, միաժամանակ նաև փորձությունների միջով անցնելու տարիներ են:
Յուրաքանչյուր ոք իր կյանքի հետագա ճանապարհի ընտրությունն է կատարում երիտասարդ տարիքում: Եվ շատ կարևոր է, որ այդ ընտրությունը լինի գիտակցված և հոգեհարազատ, որպեսզի ստացած գիտելիքներն ու հմտությունները ծառայեն նաև երկրին, նրա զարգացմանն ու անվտանգության ամրապնդմանը:
Ուրախությամբ պետք է փաստենք, որ մեր երկիրն այսօր ունի այնպիսի երիտասարդություն, որն իր անսպառ եռանդով ու ավյունով կանգնած է մեր երկրի ու ժողովրդի բարօրությանն ուղղված յուրաքանչյուր նախաձեռնության առաջնագծում՝ պատրաստ դիմակայելու ցանկացած մարտահրավեր:
Կրկին շնորհավորելով տոնի առթիվ՝ մաղթում եմ ձեզ նորանոր ձեռքբերումներ և բոլոր նպատակների իրականացում: Վստա՛հ եղեք, որ Երևանի քաղաքապետարանը միշտ ձեր կողքին է և պատրաստ է օժանդակելու կառուցողական ձեր բոլոր նախաձեռնությունները՝ ի շահ մեր երկրի և ի բարօրություն քաղաքամայր Երևանի»:
17:08
16:55
15:22
15:15
14:04
10:33
10:06
17:19
15:39
12:33
11:02
20:30
20:26
19:19
13:28
13:04
12:15
11:34
11:09
19:36
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03