Չնայած քաղաքապետարանի որոշումը «Վերնիսաժում» «մուղամ»-ի և այլ ցածրորակ երաժշտություն արգելելու մասին դեռ ուժի մեջ չի մտել, առևտրի կենտրոնում արդեն սկսել են ձեռնպահ մնալ նման երաժշտություն միացնելուց և այն փոխարինել են ազգային-ժողովրդական երգացանկով:
Tert.am–ի այցելության ժամանակ, ի դեպ, միացված էր «Սպիտակցի Հայկոյի» և «Սուպեր Սաքոյի» հայտնի «Մի գնա» երգը, սակայն լրագրող և օպերատոր տեսնելուն պես արագ անջատվեց և դրա փոխարեն միացվեց «Ով սիրուն, սիրուն»-ի ռեմիքս տարբերակ:
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանի առաջարկով քաղաքապետարանը որոշում էր կայացրել, որ Երևանի Վերնիսաժում, ուր մեծ թվով զբոսաշրջիկներ են այցելում, հարիր չէ «մուղամ» և «ռաբիս» հնչեցնել: Ավելին՝ քաղաքապետարանը հաստատելու էր ցանկ, որը պետք է ներկայացվեր «Վերնիսաժի. տնօրինությանը:
Նշենք, որ Վերնիսաժում ձայնասկավառակների առևտուր անողները այնքան էլ ոգևորված չեն այս որոշումից, քանի որ «օֆ դե ռեկորդ» խոսակցության ժամանակ բավական դժգոհեցին:
«Հայկ Ղևոնդյանի երգացանկից (Սպիտակցի Հայկո), հավանաբար, իրենց դուր չի գալիս: Հավանաբար, երևի իրանք Արամ Խաչատրյան են տունը լսում, կամ Առնո Բաբաջանյան, բայց իրենց երգացանկից, եթե հարցնես, մի երգ չեն կարող հիշել»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց ձայնասկավառակ ճառողներից մեկը:
15:30
14:13
14:03
20:04
19:52
19:50
19:45
11:04
10:46
10:38
10:29
10:06
09:39
09:18
09:03
20:53
18:33
18:09
17:33
17:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44