Ցանկացած զենք վտանգավոր է և դրա վտանգավորությունը կախված է նրանից, թե ով, որտեղ, երբ և ինչ պայմաններում է կիրառում այն: Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի հերոս, ԼՂՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք պե՞տք է անհանգստանալ նրանից, որ Ադրբեջանը ձեռք է բերել «Սոնցեպյոկ» զինատեսակը:
«Ցանկացած զենք, սկսած խոհանոցային դանակից, իրենից վտանգ է ներկայացնում: Երբ երեխաներն օրինակ մի տարածքում են, որտեղ դանակ կա, ծնողները հետևում են, անընդհատ նայում են, որ դանակն ու երեխաներն իրենց աչքի առաջ լինեն, որ չվնասեն իրենց»,- ասաց Վիտալի Բալասանյանը:
Նա նշեց, որ զենքի վտանգավորությունը կախված է դրա օգտագործման ձևից: «Եթե խոհանոցային դանակը մենակ խոհանոցում ես օգտագործում՝ աղցան ես կտրատում, դա նորմալ է, բայց այդ նույն դանակը կարող է մարդ սպանելու զենք դառնալ»,- ասաց Վիտալի Բալասանյանը:
Վերջինս նշեց, որ «Սոնցեպյոկ»-ը վտանգավոր զենք է, բայց կան ավելի վտանգավոր զենքեր: «Տեսեք, կան գերտերություններ, որոնք ատոմային ռումբեր ունեն: Ատոմային ռումբը զսպող զենք է, բայց Ռուսաստանը, ունենալով այդ զենքը չեչենական պատերազմում ինչի՞ հասավ, ոչ մի բանի: ՌԴ-ն հրետանի ուներ, ավիացիա, գերժամանակակից տեխնիկա, բայց ինչի՞ հասավ: Այնպես որ, ամեն ինչ կախված է նրանից, թե ով, որտեղ, երբ և ինչ պայմաններում է կիրառում զենքը»,- ասաց Վիտալի Բալասանյանը:
tert.am
15:30
14:13
14:03
20:04
19:52
19:50
19:45
11:04
10:46
10:38
10:29
10:06
09:39
09:18
09:03
20:53
18:33
18:09
17:33
17:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44