Հանրապետությունում շարունակվում է «Կանեփ-կակաչ-2017» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը, որի մեկնարկման օրվանից՝ օգոստոսի 7-ից օգոստոսի 13-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության տարածքում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 15370.3 կգ կանեփի և 27.5 կգ կակաչի վայրի աճած կանաչ զանգված:
Տնամերձ 13 հողամասերից հայտնաբերվել է 74.5 կգ կշռով կանեփի 2204 բույս:
Ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում՝ ապօրինի շրջանառությունից առգրավվել են 648.54 գրամ «Մարիխուանա», 0.5 գրամ «Կրիստալ» և «Դեզոմորֆին» տեսակի թմրամիջոցներ:
Կատարված բացատրական աշխատանքների շնորհիվ՝ կամավոր հանձնվել է 17 նռնակ, 2 նռնականետ, 47 նռնակի պայթուցիչ, 10 հրազեն, տարբեր տրամաչափի 1859 փամփուշտ, 5 փամփշտատուփ:
Միջոցառման շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է 30 հետախուզվող:
Միջոցառման պատկերը ըստ ոստիկանության ստորաբաժանումների հետևյալն է.
- Ոստիկանության Երևան քաղաքի վարչություն – 204 կգ վայրի աճած կանեփ, 1 տնամերձ հողամասից հայտնաբերված 581 հատ կանեփի բույս, 17 հետախուզվող, 1 հրազեն, 28.36 գր մարիխուանա, 0,5 գր կրիստալ:
- Արագածոտնի մարզային վարչություն – 407 կգ վայրի աճած կանեփ և 1.37 գր. մարիխուանա,
- Արարատի մարզային վարչություն – 2679 կգ վայրի աճած կանեփ, 5 տնամերձ հողամասից հայտնաբերված 182 հատ կանեփի բույս, 4 հետախուզվող, 5 հրազեն, 324 փամփուշտ, 2 նռնակ, 41 նռնակի պայթուցիչ, 1 փամփշտատուփ, 2,1գր մարիխուանա,
- Արամավիրի մարզային վարչություն – 394 կգ վայրի աճած կանեփ, 1 տնամերձ հողամասից հայտնաբերված 7 հատ կանեփի բույս, 1 հետախուզվող, 1 նռնակ, 1004 փամփուշտ, 470,41 գր մարիխուանա,
- Գեղարքունիքի մարզային վարչություն - 1514 կգ վայրի աճած կանեփ, 14 կգ վայրի աճած կակաչ, 14 նռնակ, 341 փամփուշտ, 3 հրազեն, 4 փամփշտատուփ, 7,49 գր մարիխուանա, 6 նռնակի պայթուցիչ,
- Լոռու մարզային վարչություն - 6968 կգ վայրի աճած կանեփ, 107,7 գր մարիխուանա,
- Կոտայքի մարզային վարչություն - 357 կգ վայրի աճած կանեփ, 5 տնամերձ հողամասից հայտնաբերված 1285 հատ կանեփի բույս, 25,9 գր մարիխուանա, 5 հետախուզվող, 50 փամփուշտ,
- Սյունիքի մարզային վարչություն - 385 կգ վայրի աճած կանեփ, 1 տնամերձ հողամասից հայտնաբերված 148 հատ կանեփի բույս, 1 հետախուզվող, դեզոմորֆինի 1 դեպք,
- Վայոց Ձորի մարզային վարչություն – 38,3 կգ վայրի աճած կանեփ, 13,5 կգ վայրի աճած կակաչ, 1 հետախուզվող,
- Տավուշի մարզային վարչություն - 1930 կգ վայրի աճած կանեփ, 1 հետախուզվող,
- Շիրակի մարզային վարչություն - 494 կգ վայրի աճած կանեփ, 140 փամփուշտ, 1 հրազեն 4,05 գր մարիխուանա:
Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ-ն:
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26