Հանրապետությունում գործող պտուղ-բանջարեղեն վերամշակող մի շարք ընկերություններում շարունակվում է մթերման գործընթացը: ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը տեղում ծանոթացել է ընթացող աշխատանքներին և միաժամանակ ներկայացրել ոլորտի զարգացմանն ուղղված գյուղատնտեսության նախարարության նոր նախաձեռնությունները, այդ թվում նաև` մատչելի վարկերի տրամադրման ծրագրերը:
Նախարարը, մասնավորապես, նշել է, որ գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման ծրագրի պայմաններն են՝
Ընկերություններին տրամադրվելու է 3% տոկոսադրույքով վարկ,
վարկը տրամադրվելու է 1 տարի ժամկետով,
յուրաքանչյուր վերամշակող ընկերություն կարող է ստանալ մինչև 150 մլն դրամ,
ծրագրի բյուջեն կազմում է շուրջ 2.4 մլրդ դրամ,
գումարը տրամադրվելու է անմիջապես գյուղացուն:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը տեղեկացրել է, որ օգոստոսի 10-ի դրությամբ հանրապետությունում արդեն մթերվել է շուրջ 16 հազար տոննա պտուղ-բանջարեղեն: Մթերման գործընթացը շարունակվում է:
Անդրադառնալով մթերումների դիմաց նախորդ տարիներին կուտակված պարտքերին՝ նախարարը նշել է, որ խնդրահարույց է շարունակում մնալ «Վինար» ընկերության հարցը, որը դեռևս պարտքեր ունի գյուղացիական տնտեսություններին: Գյուղատնտեսության նախարարությունը դիմելու է իրավապահ մարմիններին պարտքի մնացորդը մարելու միջնորդությամբ:
Ընկերությունների ղեկավարները նախարարի հետ հանդիպման ժամանակ ընդգծել են նախարարության ծրագրերի կարևորությունը՝ նշելով, որ առաջիկայում հնարավոր են համարում ավելացնել արտադրության ծավալները:
Իգնատի Առաքելյանը տեղեկացրել է նաև, որ փոփոխություններ են արվել գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման ծրագրում, մասնավորապես՝
Գյուղացիական տնտեսություններին տրամադրվելու են 5%, իսկ սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքներին և գյուղատնտեսական կոոպերատիվներին՝ 3% տարեկան տոկոսադրույքով վարկեր,
վարկը տրամադրվելու է 5 տարի մարման ժամկետով,
տրամադրվող վարկի գումարի նվազագույն շեմը 3 մլն դրամ է, իսկ առավելագույնը՝ 10 մլն,
15:30
14:13
14:03
20:04
19:52
19:50
19:45
11:04
10:46
10:38
10:29
10:06
09:39
09:18
09:03
20:53
18:33
18:09
17:33
17:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44