Բրիտանական Սուրեյ կոմսության բնակիչն օգնել է ոստիկանությանը որոշել չորս տարեկան աղջկա գտնվելու վայրը, որին առևանգել է նրա հայրն ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում. բրիտանացին գտել է տղամարդուն՝ պիցցա առաջարկելով նրան: Այս մասին հայտնում է The Guardian-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ աղջիկն անհետացել է ԱՄՆ-ում անցկացված դատական նիստից հետո: Ոստիկաններին չի հաջողվել պարզել նրա գտնվելու վայրը. նրանք ենթադրել են, որ երեխան կարող է հոր հետ լինել:
Ավելի վաղ դատարանը որպես պաշտոնական խնամակալներ է նշանակել աղջկա տատիկին և պապիկին՝ ընդունելով, որ հոր հետ գտնվելն «էմոցիոնալ վնաս է հասցնում նրան»:
Նշվում է, որ տեղի ունեցածից հետո աղջկա խնամակալներն օգնություն են խնդրել Facebook-ում նրա ընկերներից:
Նշանցից մեկը՝ 21-ամյա Հարի Բրաունը, կապվել է աղջկա հոր հետ, որի հետ ծանոթացել է համացանցում, և երկու օր շփվել նրա հետ սոցցանցում: Անվճար պիցցա խոստանալով՝ Բրաունը տղամարդուց իմացել է նրա հասցեն և փոխանցել այս տեղեկությունն ամերիկյան ոստիկանությանը:
«Ես ամբողջ կյանքս անցկացրել եմ համացանցում, սակայն չեմ կասկածել, որ անծանոթ մարդկանց հետ զրույցները կարող են բերել նրան, որ կգտնեմ այս աղջկան», - ասել է Բրաունը:
Երեխայի տատիկը և պապիկը շնորհակալություն են հայտնել երիտասարդին օգնության համար և որպես «պատվավոր հյուր» հրավիրել նրան ԱՄՆ:
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55