ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Արագածոտնի մարզում մանկահասակ երեխայի մահվան դեպքի առթիվ:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից, 2017թ. հուլիսի 8-ին Արագածոտնի մարզի բնակչուհին հաղորդում է ներկայացրել առ այն, որ 2017թ. հունիս ամսից իր՝ 11.04.2017թ. ծնված նորածին երեխայի հետ գտնվել է Զովասար գյուղի արոտավայրերում՝ անասունները պահելու նպատակով: 2017թ. հուլիսի 7-ի վաղ առավոտյան՝ ժամը 05-ի սահմաններում, երեխային կերակրել է, իսկ ժամը 07-ի սահմաններում նկատել, որ երեխան օրորոցում մահացել է:
Հաղորդման հիման վրա նյութերի նախապատրաստման ընթացքում երեխայի մայրը հայտնել է, որ դեպքի օրը՝ լուսադեմին, մոտենալով օրորոցում գտնվող երեխային, նկատել է, որ նրա գլխի բրդյա գլխարկը շրջվել և ծածկել է երեխայի դեմքը, ինչից էլ եզրակացրել է, որ փոքրիկը խեղդվել է օդի պակասից։
Մատնանշված հանգամանքներն ստուգելու, երեխայի մահվան պատճառը պարզելու համար նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Ստացված թիվ 069 եզրակացության համաձայն՝ մանկահասակ երեխայի մահը վրա է հասել մեխանիկական շնչահեղձությունից: Ըստ Արագածոտնի մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնի փորձագետի բացատրության՝ շնչահեղձությունը կարող էր հետևանք լինել նաև երեխայի պարանոցին առկա շորի կտորի օղի սեղմմամբ:
Դեպքի առթիվ Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով (անզգուշությամբ մահ պատճառելը): Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ մանկահասակ երեխայի մահվան հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի հետազոտումն ապահովելու ուղղությամբ:
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26